Patum.am էջը գրում է. Հավերժ Փառք Քեզ Զինվոր.
Սարկիսյան Գոռ Նորայրի, ծնվել է 2002թվականին Երևանում։ Օգոստոս ամսին մեկնեց բանակ ու մեկ ամիս հետո սկսվեց չա րաբաստիկ պատ երազմը։ Գոռս մարզիկ էր, փոքր տարիքից զբաղվում էր ձյուդո մարզաձևով, երիտասարդական հավաքականի
մասնակից էր, միջազգային մրցաշարերի հաղթող։

Շատ էր սիրում սպորտը և մարզադահլիճը, սպորտային ընկերներին ու մարզչին։ Մանկուց միասին ենք մեծացել, Գոռը մեր թիմի ուրախությունն էր, դժ վար պահերին մեր կողքին կանգնողը,մեր խորհրդատուն, մեր ուրախությամբ բոլորից շատ
ուրախացողը։ Բանակ գնալուց առաջ ասում էր.

՝«գնալու եմ հերոսանամ, անունս լսելու եք»… Վերջին օրը երկար ժամանակ նստել էր մարզադահլիճի մեջ, պատերին էր նայում, գորգին, ծա նրաձողերին ու աչքերը խոնավացել էին, շրջվեց ,որ չտեսնեմ ու ասեց. «Ինչպե՞ս եմ 2 տարի ապրելու առանց էս գորգի»… Ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի

ինստիտուտ, բայց չհասցրեց սովորել, ծառայության մեկնեց ։ Գոռը համարձակներից էր, պատվախնդիր, մինչ վերջ կռ իվ տալու սովորությունը իր մեջ մնացել էր դեռ սպորտից։ Շատ երազանքներ ուներ ու երբ սկսում էր պատմել, թվում էր թե ողջ կյանքը

պլանավորել էր։ Պատմում են, որ պատ երազմի օրերին ինքնամոռաց կռ վել է, հակա ռակորդի մեջ ուժեր հետ շպ րտել, մար տական առաջադրանքները պատվով կատարել։ Հերոսի մա հով ընկել է հոկտեմբերի 18_ին Մարտակերտում, հերթական մար տական առաջադրանքը կատարելիս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *