Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է…
Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի ու կմնա Արցախի Մարտունիում՝ ի զարմանս թշ նամու բոլոր վայրահաչությունների։ Արցախի կենտրոնական իշխանությունը և Մարտունու վարչակազմի ղեկավարությունը ինձ միանշանակ վստահեցրին, որ
Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվի և

կկանգնի որպես հայոց պայքարի ոգու խորհրդանիշ։
Ռուսները դեմ չեն։ -Այն, որ թշ նամին պահանջել է ապամոնտաժել մեր ազգային խորհրդանիշներից մեկի արձանը՝ փորձելով ստուգել մեր կամքը, փաստ է։ -Փաստ է նաև, որ Ղարաբաղի իշխանությունը ծանր զրույցներ է ունեցել այդ թեմայով։ -Փաստ է նաև, որ ռուսական կողմը

հասկացրել է՝ ինքը դեմ չէ Գարեգին Նժդեհին, սակայն չի պատրաստվում մեր տեղը պայքարել մեր արժեքների համար։ -Փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետության ապիկար իշխանությունը այդ ժամանակ դարձավ խուլ և համր։
-Փաստ է նաև, որ երկու օրվա մեջ հայ ազգը հստակ արտահայտեց իր կամքը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Պաշտում եմ իմ ազգը, հայրենիքը և պետականությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *