Անուշ Մնացականյանը գրում է. Շնորհավոր ծնունդդ ՄԱ՜Մ… 1_ին անգամ ես քեզնից մի քանի երկինք և երկիր հեռու եմ… Գիտեմ, որ ուզում ես գրկել ինձ ու հոտոտել բույրս էնպես, ինչպես էն ժամանակ, երբ դեռ նորածնի անմեղությամբ գրկումդ էի։ Դու ինձ համար երբեք քեզ չես խնայել, ցա վով կյանք ես տվել ու կյանքով մեծացրել… Դե ասա ա՜յ մերս, ինչպե՞ս խնայեի կյանքս, երբ հարցը քո

խաղաղությանն էր վերաբերում… Գիտեմ, որ ինձ մոտ ես եկել… Դե արի զրուցենք մամ ջան… Շատ բան չեմ խնդրում, մաքրիր արցունքներդ. դրանք հոսում են դեպի իմ սիրտ, իսկ ես չեմ ուզում
սրտումս քո դառնությունը հավաքել։ Սեր շաղ տուր նկարիս դիմաց, քո սերը կջերմացնի էս սառը տունը, որի տանտերն եմ դարձել… Մամ, չչարանաս

աշխարհի դեմ. քո բարությունն աշխարհ կփրկի, քո լեն և բոլ սիրտն էս նեղ աշխարհին կհանի չարի ճանկերից… Մամ, սև չհագնես… Քեզ գույներ են սազում, գույներով լցրու տան ներսը և դուրսը… Ինձ մոտ գալիս գույներով արի. թող դրանք մութ գիշերս լույս ցերեկ անեն… Մամ ջան, ես կամ, քո տղեն կա. կան հոգևոր ներկաներ, որոնք ֆիզիկական բացակաների ցա վ կբուժեն… Ես կամ քո ամեն

գիշերվա և ամեն լուսաբացի մեջ… Ես կամ ամենուր, ուր դու կաս… Հաա, ամենակարևորն առողջությանդ մասին չմոռանաս, ապրելու մասին չմոռանաս… Քանի դու ապրում ես, ապրում եմ և ես… Քեզ ծաղիկներ բերել չեմ կարող. էստեղ ծաղիկները քաղել չեն լինում, սակայն դրանք , քո բույրն ունեն մամ, շատ անուշ են բուրում… Չդադարես ապրել մամ,

ապրի և աշխարհը կհամոզվի, որ քանի մայրը կա,
որդին չի կարող չլինել… Տանս դռան առաջ միշտ կարող ենք զրույց անել մամ ջան… Ոնց առաջ էր, ոնց միշտ էր… Չլացե՛ս հանկարծ, որդուդ դառնության փոխարեն սերդ պետք կգա… Ես ժպտում եմ մամ, դու էլ ժպտա…Ժպտա և կզգաս՝ գիրկդ ինձնով կլցվի… Հերոս Նորիկ Գասպարյանի մայրիկին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *