Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը ներկայացրել էր մի կանխատեսում այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թ_ը: Այդ ցանկում է նաև Հայաստանը։ Թուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը` Անկարայի

ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ, անհե թեթ է թվում, Թուրքիայում նման երազանքները պետք է մի կողմ դնեն։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նման հայտարարություն է արել Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար

Յուրի Գեմպելը: Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքն ավելի շուտ ներկայացրել էր ամերիկյան «Stratfor» ընկերության կանխատեսումն այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև

2050թվականը: Ըստ կանխատեսման` այդ գոտում պետք է հայտնվեն նաև Վրաստանը, Հայաստանը, Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի ու Ուզբեկստանի որոշ տարածքներ,Դոնբասի, Հունաստանի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Լիբիան ու Եգիպտոսն։

Այս մասին գրել էր «Военный обозреватель» Telegram–ալիքը՝ եթերից մի կադր հրապարակելով։ «Դա անհեթեթություն է և գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված է հիշեցնում։ Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ թողնել ռուսական տարածքի վերաբերյալ երազանքները, թե չէ նման մեծ ախորժակը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել»,-ասել է Գեմպելը։ Նրա խոսքով՝

Թուրքիան ակտիվ հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմում էր, ու ֆինանսական քարոզչական և ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։ «Հիմա Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է։ Ռուսաստանը Ուկրաինա չէ, նրա հետ նման կուլիսային խաղերը չեն անցնի», — ասել է Գեմպելը։ Հիշեցնենք` 2020 թ._ի ամռանը հայտնի դարձավ, որ Թուրքիայի Զին ված Ուժերի գլխավոր շտաբը մշակել է Հայաստան ու Հունաստան ներխ ուժելու ծրագիր:

Իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը հայտարարեց նոր աշխարհակարգում հանրապետության առաջատար դիրքի վերաբերյալ։ Փորձագետները դա համարում են Թուրքիայի կողմից Օսմանյան քաղաքականության կամ պանթուրքիզմի քաղաքականության իրականացման վկայություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *