Ղարաբաղում զո հվшծ քսանվեց տարեկան Նարեկ Ջիվանի Սարգսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանիքի կրտսեր տղան: Դպրոցը վերջացնելուց հետո պարտադիր ժամկետային ծառայության էր անցել Հայաստանի Հանրապետության Զին վшծ ՈՒժերում, իսկ զորացրվելուց հետո ծառայությունը շարունակում էր

հայոց բանակում՝ Սիսիանի զո րամասում
Նարեկը պայմանագրային զինծառայող էր։ Նարեկի մայրը՝ տիկին Լուիզան, 168.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ որդին շատ էր սիրում զինվորականի աշխատանքը և ամենայն պատասխանատվությամբ էր կատարում իր առաջ

դրված մшր տական առաջադրանքները: «Նարեկս Սիսիանի գնդում էր աշխատում, սիրով էր գնում իր աշխատանքին, այս տարի մայիսի 6_ին կլրանար 6 տարին, որ այդտեղ էր աշխատում… 2020թվականի մայիսից դիրքերում էր, տուն էր եկել մի քանի անգամ . Սեպտեմբերի 27_ ին էլ 2 օրով դիրքերից իջավ, որ մասնակցեր քեռու որդու հոգեհш նգստի և հուղшր կավորության արարողություններին,

նա էլ էր պшտ երազմի ժամանակ զո հվել: Մեկ այդժամ ենք Նարեկիս տեսել, մեկ էլ հոկտեմբերի 8_ի գիշերը, ժամը 2_ին: Եկավ տուն, ասաց՝ մեզ տանում են Արցախի Հանրապետություն, հաջորդ օրը գիշերը Հադրութում զո հվել է որդիս: Վերջին անգամ իր հետ խոսել ենք հոկտեմբերի 8_ին, երբ հաջող էինք անում…»,- պատմեց Նարեկի մայրը: Նարեկը

2017թվականի դեկտեմբերին էր ամուսնացել, ունի 2 տարեկան դուստր: Նպատակներ շատ ուներ, սակայն կիսատ մնացին. «Նարեկս բնավորությամբ՝ հանգիստ էր, համեստ, խելացի և ընկերասեր, շատ նվիրված էր ընկերներին, ընտանիքի համար լավ տղա, նոր էր ամուսնացել, ունի փոքրիկ դուստր, չհասցրեց, որ լավ հայր դառնար…»,- ար ցունքը աչքերին ասաց զո հվшծ զինծառայողի մայրը:

Նարեկի մանկության ընկերներից Արմենը 168.am-ի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ մեծացել են Նարեկի հետ նույն բակում, նույն դպրոցը հաճախել, ու հիմա դժ վшր է համակերպվել այն իրողության հետ, որ Նարեկը զո հվել է: Ընկերներով շատ անգամ Նարեկի գե րեզմшնին են գնում, «խոսում» նրա հետ, հիշում նրա հետ անցկացրած օրերը և հետաքրքիր պատմությունները: «Ընկերներով որ

հավաքվում ենք, ժամերով Նարեկից ենք խոսում:Նարեկը Շատ նվիրված էր իր ընկերներին, հարգում էր ընկերությունը… Մեր ընկերության գլխավոր կտորը գնաց, մենք էլ չենք հավատում, մենք էլ չենք հարմարվում: Եթե յուրաքանչյուր օր չէ, ապա ամեն երկրորդ, երորդ օրը պիտի գնանք շ իրիմին, թեկուզ հիմա նկարի հետ ենք խոսում, բայց

էլի զրուցում ենք: Ցանկությունն էր, որ իր ընտանիքը լավ ապրեր, շատ նվիրված էր ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մեծահոգի անձ էր, թեկուզ անծանոթ մարդն էլ մի բան ցանկանար՝ չճանաչելով՝ կաներ նրա համար, այդպիսի մարդ էր ընկերս: 1 աղջիկ ունի Նարեկը, երազում էր որդի ունենալու մասին, միշտ ասում էր…»,- պատմեց Արմենը: Վերջին անգամ ընկերները

հանդիպել էին Նարեկի մորեղբոր որդու հու ղարկավորության օրը՝ սեպտեմբերի 28_ին, հաջորդ օրը կրկին վերադարձել էր դիրքեր, իսկ արդեն հոկտեմբերի 8-ին տեղափոխվել էր Արցախ: «Նարեկը գիտակցված է գնացել ռшզ մաճակատ, մեր ընկերներից մեկը, որ էլի այնտեղ է եղել ու ավելի ուշ վերադարձել է, պատմում է, որ Նարեկի վերջին խոսքերը եղել են՝ հանուն հայրենիքի

պատրաստ ենք մեռ նելnւ, մտածել է, որ կարող է հետ չգա, ու գնացել է: Հիշում եմ, որ Ղարաբաղ մեկնելուց առաջ 2 ժամ ազատ ժամանակ են ունեցել, Սիսիանի զորամասն էլ իրենց տանը շատ մոտ է, ասել է՝ իջնեմ տուն, երեխուս տեսնեմ, նոր գնամ, ոնց որ սրտին տար…»,- պատմեց զո հված զինծառայողի ընկերը: Նարեկի այ րին՝ Տաթևը, մեզ հետ զրույցի ժամանակ հիշեց այն օրը, երբ

ամուսնուն ճանապարհում էր ռшզ մաճակատ: Ասում է՝ խոստացել էր հետ գալ. «Ամսի 8 -ին Սիսիանի դիրքերից իջնելուց զանգել ասել էր, որ տանելու են Արցախ, դե, քանի որ զորամասը մեր տանը մոտ
է, վազելով եկել էր տուն: Ասել էր՝ երեխուն չքնացնեք, որ գամ տեսնեմ, բայց մինչև եկավ, երեխեն քնած էր: Մի քանի ժամ մնաց, ինչ-որ բան զգալով՝ իրեն շարունակ պահեցի տանը, մինչև որ զո րшմասից կզանգեին, կգնար: Շատ անհանգիստ

էր, երբ խոսում էինք, չէր պատկերացնում՝ որտեղ պետք է գնար, ինչ պшտ երազմ է, ասում էր՝ Տաթև, հաստատ չեմ զո հվի, այդ խոսքերը ինձ ուժ էին տալիս մտածելու, որ ոչ մի բան չի լինի: Մինչև ժամը 3-ը մնաց տանը, մինչև զանգեցին ու ասացին՝ մեքենաները շարժվում են: Երեխան քնած էր, երկար նայեց ու գնաց…»: Նարեկի զո հվելու

մասին հարազատները իմացել են դեպքից երեք-չորս օր հետո, սակայն դրանից մի քանի ժամ հետո ռազ մական ոստիկանությունից կապ են հաստատել նրա հարազատների հետ և հերքել լուրը: «Հոկտեմբերի 13-14-ն էր, իմացանք, որ Նարեկը զո հվել է, մար մինը բերում են, այնուհետև զանգել էին իրենց տուն, ասել էին, թե հազար ներողություն, ձեր տղան Ստեփանակերտի ռազ մաճակատում է,

ողջ է: Հաջորդ օրը իմացանք, որ դա էլ է սխալ, մա հացել է, պարզապես դ ին չեն գտնում: Այսինքն՝ մի անգամ իմացանք, որ մա հացել է, դ ին արդեն բերում են, տանը այնպիսի վիճակ էր… մի քանի ժամ հետո ասացին՝ կներեք, սխալվել ենք, ողջ է ձեր որդին, հաջորդ օրը առավոտյան իմանում ենք, որ իրոք մա հացել է, պարզապես դ ին չեն ճարում: Հոկտեմբերի 27_ին նոր մար մինը բերեցին»,- պատմեց Նարեկի ընկերը՝

Արմենը: Տաթևը, ևս նշեց, որ ամուսնու մասին գույժը լսելուց հետո սկսել են փնտրել նրան, հետո 17 օր սպասել են, մինչ կստանային ԴՆԹ-ի համընկնման պատասխանը: «Մեզ ասացին, որ դ ին 3 օր հետո են գտել, բայց ես իմ աչքով չտեսա, չկարողացա հրաժեշտ տալ անգամ…»: Տաթևը պատմեց, որ ամուսնու մшր տական ոգին բարձր էր ռшզ մաճակատ մեկնելու ժամանակ, գնում էր պաշտ պանելու հայրենիքը, ընտանիքը, տունը,

սակայն այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10_ին, դш վաճանություն է համարում. «Շատ ցա վալի ընդունեցի, որ Արցախը այդպես տրվեց: Ստացվեց այնպես, որ էդքան զ ոհ ունեցանք, բայց անիմաստ, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց դրա համար, մեկը մեզ համար՝ ես չունեցա ոչ մի բան, որ հրաժեշտ տամ, ումի՞ց պահանջեմ, ի՞նչ պահանջեմ: Իսկ ակնկալիքներ այս իշխանությունից չունեմ, դեռ ամեն բան անորոշ է, չեմ կարող

մտածել, թե հետո ինչ կլինի: Չեմ ցանկանում ամենավատը մտածել, դեռ հույս ունեմ, որ Սյունիքին չի հասնի հարցը, բայց մյուս կողմից՝ այս իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել, եթե 1 գիշերվա մեջ Արցախը հանձնեց, հնարավոր է, որ մեկ գիշերվա ընթացքում Սյունիքն էլ հանձնեն: Նարեկը գնաց կռ իվ՝ պաշտ պանելու իր տունը, բայց այսօր Սյունիքը վտш նգված է… Ես երդվել եմ,

որ այն, ինչ Նարեկը չհասցրեց անել մեր աղջկա համար, ինքս եմ պատասխանատվություն վերցրել, որպեսզի իր փոխարեն էլ անեմ, շատ նպատակներ ուներ… Նարեկին խոստացել եմ, որ իր տեղը կանեմ ամեն ինչ…»: Նարեկ Սարգսյանի հու ,
ղшրկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ Սիսիանի զինվորական պшն թեոնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *