Patum.am-ը գրում է. Մովսեսյան Ներսես Պյոտրի, ծնվել է 1990թ.-ի մայրաքաղաք Երևանում։
Սիսիանի Թթիվ 1 հիմնական դպրոցը վերջացնելուց հետո 2008թվականին զո րակոչվել է բանակ։ Ծառայության ընթացքում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, տոկունությամբ և անձնվիրումով։ Զո րացրվելուց հետո, մեկ տարի հետո 2011 թ._ի

Ներսեսը ամուսնանում է։ Երկու հրաշք փոքրիկների հայր էր։ Սակայն անհամբեր երիտասարդը իր տեղը չէր գտնում, շարունակ փնտրտուքի, որոնումների մեջ էր։ Ցանկանում էր այս կյանքում իր կոչումը հասկանալ, իր տեղը գտնել… Կոչումը մեկն էր՝ ապրել, պայ քարել, կռ վել հանուն հայրենիքի՝ կյանքը չխնայելով… Չնայած որ պաշտում էր իր

ընտանիքը՝ Հայրեպի հողը պաշտ պանելու կամավոր
գնաց պատ երազմի հենց երկրորդ օրը, սեպտեմբերի 28_ին և անցավ պատ երազմի դժ ոխքի միջով՝ Հադրութում։ Անցել է պատ երազմի ամենադա ժան ու սար սափելի փորձությունների միջով՝ աչքի ընկնելով իր քաջությամբ և Աստծո հովանավորությունը զգալով, շարունակել է իր ճանապարհը՝ միշտ աչքի ընկնելով իր

հայրենասիրությամբ , անձնազոհությամբ,
և բազում շնորհներով։ Ուրիշ էր նրա կոչումը՝ հանուն հայրենիքի, հանուն բոլորի չխնայել կյանքն անգամ…… Մղ ձավանջային ու չա րաբաստիկ օր էր հոկտեմբերի 19_ը՝ օր, որը ընդհատեց հերոսիս կյանքը։ Իմ Բարի ու ժպտերես Ներսեսի հերոսությունների վերաբերյալ զի նակիցները դեռ շատ բաներ կպատմեն… Գրառումը Հերոսի տիկնոջ` Արփինե Մնացականյանի կողմից։

Добавить комментарий