ԼԱՎ ԼՈՒՐ. Այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ։ Ահա՝ որոնք են պայմանները.
Ռուսաստանի Դաշնությունը այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի Հանրապետության հետ : Այս մասին դեռ փետրվարի սկզբին հայտնել էր Ռուսաստանի Դաշնության

կառավարության մամուլի ծառայությունը :«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի տասնհինգից վերականգնել Հայաստանի Հանրապետության (Մոսկվա – Երեւան, շաբաթական 4 չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – գրված է

հաղորդագրության մեջ ։ 2020թվականի մարտին Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները ։ 2021թվականի փետրվարի 1_ից 2 երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային

ծրագիրը, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը ։ Ռուսաստանի կառավարությունը փետրվարի երեքի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաև Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական 2 չվերթով ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *