Տղաներս ծնվել ու մեծացել են Սպիտակում։ Շա՜տ երկար սպասված երեխա էր Ազատս, շատ կոկիկ, պարտաճանաչ Էր, համեստ ու բառիս բուն իմաստով փայլուն երեխա էր»,— այս մասին պատմեց 3 որդիների մայրը՝ Վարդուհի Այվազյանը, որի ավագ որդին՝ Ազատ Այվազյանը, իր կյանքի գնով պաշտ պանեց հայրենիքը։ Այնքան կոկիկ էր

Ազատը, որ մայրը վաղ տարիքից նրան տվել էր «փայլուն» մականունը: Նա սովորել և ավարտել էր Սպիտակի միջնակարգ դպրոցը, որից հետո Սպիտակի պետական քոլեջի տնտեսագիտական բաժինն էր ավարտել։ Ազատը ուզում էր ծառայության ավարտից հետո ուսումը շարունակել համալսարանում։ Հերոսն իր միջնեկ եղբոր հետ էր

ծառայում Մարտակերտի զոր ամասում. «Պատ երազմական այս դա ժան օրերին երկու տղաներս իրարից մի քանի դիրք հեռավորությամբ էին մար տնչում թշ նամու դեմ»,- պատմում է հերոսի մայրը: Ազատը շատ նրբանկատ տղա էր, նա այնպես էր անում, որ ընտանիքը մի վայրկյան նույնիսկ

Zinvor

չանհանգ ստանա իր համար. «Վերջին օրերին, երբ խոսեցինք որդուս հետ, ասաց, որ, եթե իր անունը կարդանք զո հված զինծառայողների ցուցակի մեջ՝ չհավատանք: Մեզ միշտ հանգստացնում էր՝ ասելով, որ իր տեղը շատ ապահով տեղ է, որ այնտեղ մար տեր չեն ընթանում, այնինչ տղաս կռ վում էր ամենաթ եժ կետերում»,- խորը ցա վով ասում է տիկին Վարդուհին: Ազատի հետ Ընտանիքի

անդամները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 11_ին, որից 2 օր հետո Ազատը զո հվել է. «Երբ զանգեց , շատ տխուր էր, երկու րոպեից էլ քիչ ենք զրուցել, ասաց, որ ժամանակ չունի ու անջատեց: Դա այն զանգն էր, որով վերջին անգամ լսեցի որդուս ձայնը»,- հուզմունքով, բայց նաև մեծ հպարտությամբ եզրափակեց հերոսի մայրը:
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *