Patum.am-ը գրել է. Էրիկ Մեսրոպի Աբրահամյան
Ծնվել է 2001 թ.-ի նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է զբաղվել սպորտով՝ Մարտեր առանց կանոնների Ֆուտբոլ, Ըմբշամա րտ ու Չինական բոքս։ 2019թ._ին կիսատ թողնելով ուսումը Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է

անցել ԼՂ Մարտունի 3_ում։ Էրիկը հրե տանավոր էր։ Ղարաբաղյան 2-րդ պատ երազմի ժամանակ եղել է Աղդամի 146 դիրքում, որը թշ նամուց 50 մետր էր հեռու։ Հրե տանավոր լինելով Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախ ջախիչ հար վածներ է հասցրել հակա ռակորդին ,ոչնչացնելով կենդանի ուժ և

տեխնիկա։ Չնայած Էրիկը հրե տանավոր էր բայց ԱԿՍ ավտո մատով 2 անօդաչու թռչող սարք է խո ցել։ Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։Նրան ճանաչում էին (Գարադոկցի) Էրո մականունով։ Էրիկը վայելում էր բոլորի սերը ու հարգանքը։ Բոլորը հիանում էին նրա թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ և գեղեցկությամբ։ Միշտ

ժպիտը երեսին էր անկախ տրամադրությունից, նա բոլորին մշտապես կարողանում էր վարակել իր ժպիտով։ Ամեն իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում ։ Պայծառ, լուսավոր ու կյանքով լի էր Էրիկը, հայրենիքի համար բարձր գերբարձր պատասխանատվությամբ։ Նոյեմբերի 2_ին իր

ծննդյան օրը Էրիկը վերջին անգամ է խոսել ծնողների, բոլոր հարազատ, բարեկամների ու ընկերների հետ։ Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր՝ ինչպես է վիճակը իրենց
մոտ,ասում էր «»նորմալ է մամ,մեր մոտ չեն կրա կում»» այն ինչ մայրը լսում էր կրա կոցների ձայնը։ Հերթական զանգի ժամանակ ծիծաղելով ասել է մամ AKS_ավտոմատով ԱԹՍ եմ խփ ել…սկսեցի

արտասվել, ասաց՝ մամ մի արա տենց, դու տղու մամա ես, տղերքի մամաները չեն լաց ում ։Ծննդյան օրը նոյեմբերի 2_ին զանգել է բոլոր հարազատների ու բարեկամների հետ երկար խոսել է ,հետո ասել մամ ջան ամեն բան լավա լավ մնացեք հետո կզանգեմ։ Դա եղել է Էրիկի վերջին զանգը ու խոսքերը… Նոյեմբերի 2_ի իր ծննդյան օրվա գիշերը լույս 3_ին, Էրիկին տեղափողել են

Մարտունի 2, ուր ընթանում էին թ եժ մար տեր։ Չնայած Էրիկը հրե տանավոր էր, բայց ընկերները ասում էին,որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրա կող հրա ձիգ էր։ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3_ին ստացել է ծա նր վի րավորում, երբ ընկերները

փորձել են օգնել չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է.»Տղեք դուք փախեք, դուք գնացեք, կասեք կգան ինձ կտանեն այստեղից»։ Ավաղ դա եղավ Էրիկի վերջին խոսքը ու շունչը։ Նա զո հվել է նոյեմբերի 3 _ին։
Խաղաղություն անմ եղ հոգուտ մեր քաջ զինվոր։
Էրիկը պարգևատրվել է Հետմա հու ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԵԴԱԼՈՎ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *