Միքայել Միրիջանյանն իր էջում գրել է. «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ. 1998թ.-ից մինչև 2017թ.-ը անցկացված ոչ մի համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում չեմ հիշում մի որևէ դրվագ, երբ Քոչարյանի և Սարգսյանի թիմակիցները խոսեին իրենց արժանիքների ու առավելությունների մասին։ Նրանց հիմնական ռազ մավարությունը ամփոփվել է թշ նամուն սևացնելու

մեջ։ Կարծես ասելիս լինեին. ճիշտ է, մենք սր իկա ենք, սակայն նրանք էլ բարի պտուղը չեն, և եթե պետք է ընտրություն կատարեք 2 տա կանքների միջև, ապա հորդորում ենք ընտրել մեզ, գոնե մի 5 կամ 10 հազար դրամ կստանաք, նրանց դեպքում դա էլ չի լինի։ Այդ առումով մասնավորապես կատարելագործված էին 2017 թ. ընտրությունները, երբ զոռով փողը դնում էին բնակչի գրպանը, իսկ հետո ստ րուկի նման տանում էին ընտրատեղամաս ու պարտադրում ստորագրել մասնակցության

ցուցակի մեջ։ Արդեն բուն ընտրության փաստն էլ էական չէր, քանզի նրա անվան դիմաց արդեն դրված էր «+» նշանը, այսինքն՝ հան ցագործության մասնակից։ Ո՛չ կարող էր հրաժարվել, ո՛չ էլ՝ դժ գոհել։ Փաշինյանի իշխանության այս ամբողջ ժամանակահատվածում չեմ լսել նախկինների՝ ներկաներին ուղղված մի որևէ քն նադատություն,

որի հիմնական և ցայտուն հասցեատերը հենց իրենք չլինեին։ Նրանք միշտ մե ղադրում են մի բանում, որի մեջ իրենք ոտով գլխով թաթախված են եղել։ Այս վերջին օրինակն էլ է ցն ցող. Սարգսյանը 2011թ.-ից Կազանից սկսած՝ բոլոր բանակցությունների ժամանակ 5+2 հողերը ձեռքին՝ վազել է Ալիևի հետևից, որ հանձնի, իսկ նա

արհամարհել և չի վերցրել, բայց մե ղադրում է Նիկոլին՝ որպես «հողատու»։ Հոգիները փրթվում է այսօրվա զո հերի համար, սակայն իրենց իշխանության 20 տարիների ընթացքում մատղաշ զորակոչիկները զինա դադարի պայմաններում հազարներով զո հվել են դիրքերի անբարեկարգ վիճակի ու բանակում տիրող հա նցագործ ենթամշակույթի պատճառով։ Հարյուրավոր նման օրինակներ կարելի է բերել. և՛ թե ինչպես էր

Սարգսյանը միլիարդների բազար անում, բայց Նիկոլին է մե ղադրում հողերը վաճառելու մեջ, և՛ թե ինչպես էին մաքսանենգ ծխախոտի համար անկապ գոռ գոռում, երբ իրենց իշխանության օրոք երկու ինքնաթիռից մեկը, փաստաթղթով, լեփ-լեցուն բարձած սիսեռ էր լինում։ Ինչ որ այսօր կատարվում է, ես համարում եմ ներկա իշխանությունների թուլության ու անգործության հետևանք, որովհետև այս զրույցը պետք է վարեր ոչ թե լրագրողը, այլ հատկապես կարևոր գործերով քն նիչը։ 16.02.2021թ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *