Համացանցում է հայտնվել օֆ շորային հայտնի գործով անցնող Աշոտ Սուքիասյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Շուրջ քսանհինգրոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆ շորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոխելու մասին։ Խոսվել է նաև այն մասին,

որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիերա Լեոնե հանրապետություն, ու ճիշտ տեղեկություններ գան, և պարզվի, որ օֆ շորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերը իրենք են եղել, ապա փոփոխվել են, իրենք ինչ քայլեր են ձեռնարկելու։ Ա. Սուքիասյանը Կճոյանին խորհուրդ է տալիս ցանկացած դեպքում հերքել իր առնչությունը այդ ընկերությանը։ Կճոյանը, բայց, վախենում է վրիպելուց. «Եթե վրիպում եղավ և ըտեղից (նկատի ունի Աֆրիկայից-Ս. Հ.) սխալ բաներ եկավ, ես խայ տառակ եմ լինելու ոտից գլուխ։ Ես սկզբից

հերքել եմ, և եթե ուրիշ բան եկավ, և փաստերը ուրիշ բան ասեն, ես հելնեմ ապուշ-ապուշ ինչ ասեմ… ոչ մեկը չի հավատա։ Եթե գա էդ բաներով, և ես կանգնեմ և հերքեմ, դա կլինի ապուշություն։ Ես պարտք եմ մնալու ստեղի իշխանություններին էն վիճակով, որ ես դուխից ընգա։ Պե՞տք ա էդ ինձ հարյուր տարի։ Ինչի՞ս ա պետք։ …պետք ա էնպես լինի, որ մեր ասածը ճիշտ լինի… մենք չենք կարա լուրջ մարդկանց խաբենք։ Իրանց դեմ դառնում ենք 0, բա պե՞տք ա էդ մեզ, պե՞տք ա նման ողո րմության տակ մտնել։ Չարժի, չէ »,- ասում է

Կճոյանը։ Սուքիասյանը շտա պում է հանգստացնել Կճոյանին, որ ամեն ինչ կարգին է, և Աֆրիկայից ոչ մի վատ տեղեկություն չի կարող գալ։ «Փակել եք, չէ՞, էդ անտերը»,- հարցնում է Կճոյանը՝ նկատի ունենալով օֆ շորային գոտում գրանցված ընկերությունը։ Ա. Ս.- Չէ, ֆիրման չի փակված: Կճոյան- Փոխե՞լ եք: Ա. Ս.- Այո-այո: Կճոյան- Բա էդտեղից կասեն սենց ա էղել,

հետո սրանք փոխվել, նրանք են դառել։ Ստորագրությունների հիման վրա եք, չէ՞, փոխել։ Ա. Ս.- 2 տարբերակ կա ստեղ։ Մեկը, որ ընդհանրապես ոչինչ չի եղել, մենակ ես եմ եղել ընտանիքով։ Մյուս տարբերակն էլ, որ ինչ որ կա, ես եմ արել։ Կամ նա է, կամ սա։ Կճոյան- Փաստեր ղրգելո՞ւ են։ Ա. Ս.- Ինչ որ ասում եմ՝ էդ ա։ Կամ մեկը պիտի գա, կամ մյուսը։ Կճոյան- Չէ, ստորագրություններ-

ստորագրությունները։ Ա. Ս.- Չէ, անձնագրի կոպիաներով եմ ես բացել։ Կճոյան- Ստորագրություն չլինի, դա շատ բարդ բան ա։ Ընդհանրապես չլինի։ Ա. Ս.- Չէ, սակայն էս ժամանակ եթե պետք եղավ, լավ կլինի, որ էդ, ում անունով որ պետք ա արվի, Մհերը հետը գա կամ ուղարկի։ Կճոյան- Կասեմ՝ կգա։ Կճոյան- Աշոտ, ստորագրություն չլինի։
Ա. Ս.- Չէ-չէ, սրբազան, ամեն ինչ դրա համար եմ անում, բա մեր տան ջանքը ինչի համար

ա։ Կճոյան- Ասում ես՝ ինչ էլ որ գա, ինչ էլ որ գան, վատ ա։ Պիտի գա առանց դրա։ Ա. Ս.- Մենք էսօր հեռախոսով քնն արկել ենք էդ 2 տարբերակը՝ կամ եղել ենք մենք, կամ՝ ինչ որ կա, ես եմ արել։ Ուրիշ բան չի կարա լինի։ Կճոյան- Եթե ինչ որ կա, դու ես արել, այսինքն՝ ստորագրությունները դու կեղծե՞լ ես։ Ա. Ս.- Չէ, ստորագրություններ չեն եղել։ Կճոյան- Ահա, այ ստեղ ստոպ ենք տալիս, ստեղ վերջացավ։ Եթե էս տարբերակն ա լինելու, ստեղ վերջացավ։ Ա. Ս.- Էդ տարբերակով ա լինելու: Կճոյան- Բա լավ, որ վկայականներ չեն

եղել, դու ստորագրություններով արել ես, բա հետո ո՞նց ես փոխել դա։ Ա. Ս.- Նորից նույն ձևով, ոնց որ սկզբից։ Կճոյան- Էդպես հեշտ արել են, հա՞։
Ա. Ս.- Իրենք վաղը տարբերակները կասեն, կհուշեն, թե ինչ են ուղարկելու, ոնց է լինելու։ Դրանք սաղ կքննարկենք։ Կխնդրեմ, որ ինչ որ ուղարկելու ենք առանց ստորագրելու, կնքելու, 1_ին նմուշը տան մեզ, հետո նոր ուղարկեն։ Էդ գրասենյակում շատ լուրջ հարցեր են լուծվում։ Կճոյան- Դու ինձ հասկացա՞ր՝ ինչ չպետք է

լինի։ Ա. Ս.- Լրիվ-լրիվ։ Կճոյան- Դե գնացի քնեմ, վաղը կխոսենք… Աստված հետդ, ուժեղ եղի, քեզ անուշ երազներ։ Գործարար, այս զույգի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի համագործակցության պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նոր է լսել ձայնագրությունը, չգիտի, թե դա ինչպես է հայտնվել համացանցում, չգիտի՝ ով է ձայնագրել, սակայն մի բանի համար է ուրախ, որ վերջապես փաստերով ապացուցվեց այն, ինչի մասին ինքը խոսում էր տարիներ շարունակ: «Ձայնագրության մեջ նրանք խոսում են այն ամենի մասին,

ինչի մասին ես խոսում եմ տաս տարի շարունակ։ Տաս տարի ես տա ռապել եմ էդ խուլ իգանների ձեռքը։ Էդ ժամանակ դա տարաններն էլ էին իրենց ձեռքը, դա տախազն էլ էր իրենցը, քն նիչներն էլ։ Տո վարչապետն էլ էր իրենցը։ Դրանից էն կողմ էլ ինչ պետք է լիներ։ Լսում եք ձայնագրության մեջ, որ Աֆրիկայում էլ են հարցեր լուծում։ Սակայն ուրախ եմ, որ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Ոչ մեկը չէր հավատում իմ ասածներին։ Դե թող դնեն ու լսեն և հավատան, թե ով էր ամենը սարքել։ Ես շատ ուրախ եմ էդ ձայնագրության համար»,-

ասում է Հայրապետյանը։ Նախկին գործարարն ասաց, որ պատրաստվում է ձայնագրությունը ներկայացնել ԱԱԾ , որի վարույթում ներկայումս քննվում է այս գործը, ու հույս ունի, որ ձայնագրությունը կդիտվի որպես նոր Երևան եկած հանգամանք, գործը կվերաբացվի, և բոլորը կենթարկվեն պատասխանատվության. «Ես արդեն պատրաստվում եմ հանդիպել փաստաբանիս հետ, վերծանել ձայնագրությունը ու կրիչի հետ միասին ԱԱԾ ներկայացնել։ Թեև վստահ եմ, որ իրենք էլ են արդեն տեղյակ դրան։ Սա իմ գործի ամենամեծ հաջողությունն է, որ նրանց խոսակցությունը ձայնագրվել է։ Հայրս ասում էր՝

արդարությունը հիվանդանում է, սակայն չի մեռնում։ Ես հավատում եմ, որ գոնե սրանից հետո ես կհասնեմ արդարության։ Էլ տեղ չկա նրանց պաշ տպանելու։ Էս ձայնագրությունը լրիվ ինձ հույս տվեց։ Այստեղ պարզ խոսում են, թե ոնց են կազմակերպել, ոնց են ինձ քցել, ոնց են փորձել իրենց հետքերը մաքրել։ Էլ ի՞նչ է պետք գործը բացահայտելու համար։ Այդ ձայնագրության մեջ նրանք ինքնախոստովանական ցուց մունք են տալիս»: Հայրապետյանը հավելեց, որ գործի նորմալ քննության դեպքում Սուքիասյանը պետք է վերադառնա բա նտ, իսկ մնացած

մասնակիցները՝ հայկական բանկերից մեկը, Կճոյանը, Տիգրան Սարգսյանը ու մնացած մեղսակիցները, ենթարկվեն պատասխանատվության: «Կազմակերպված խումբ է եղել, կոնկրետ պլան է եղել, իրագործել են իրենց պլանը և հիմա պետք է ենթարկվեն պատա սխանատվության»,- ընդգծեց մեր զրուցակիցը։ Հայրապետյանին ձայնագրության մեջ առավելապես զարմացրել էր սրբազան Կճոյանի բառապաշարը, օգտագործած բառերը, մարդկանց մոլորեցնելու, ս տելու նրա վարպետությունը: «Թող բոլորը լսեն և համոզվեն, որ նա շարքային խուլ իգան է, ոչ թե սրբազան։ Նա ժամանակին գողական է եղել, ինչ սրբազան։ Հան ցագործ

Փայլակի գրուպայի գո ղ է եղել։ Հուսով եմ, որ գոնե այս ձայնագրությունից հետո նրան դուրս կշպրտեն եկեղեցուց։ Նա ի՞նչ օրինակ կարող է ծառայել մյուսներին»,- ասաց Փայլակը։ Հայրապետյանի պաշ տպան Աշոտ Գևորգյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ԱԱԾ վարույթում արդեն իսկ այս գործով նախաքննություն է գնում, նախաքննական մարմինը թերևս տեղյակ կլինի ձայնագրությունից։ Անգամ կեսկատակ-կեսլուրջ ակնարկեց, որ ձայնագրությունը, բնականաբար, ԱԱԾ-ի ձեռքով է արվել։ Իրենք պարզապես կհետևեն նախաքն նության ընթացքին ու կտեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: «Չեմ

ուզում ենթադրություններ անել, սակայն այդ ձայնագրությունը իր մեջ որոշակի ինֆորմացիա է պարունակում։ Նախաքն նությունը կգնա, մարդիկ կհար ցաքն նվեն, ու վերջում դրանց կտրվի քրե աիրավական գնահատական»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչու է հիմա հրապարակվում այդ ձայնագրություը: «Քննության տակտիկան նախաքն նական մարմինն է որոշում։ Պահը հիմա են հարմար գտել իրենք, հիմա են հրապարակել։ Նախաքն նության գաղտնիքներ կան, սպասենք տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ 2009 թ._ին

գործարար Փ. Հայրապետյանը, բանկի գնահատմամբ, իրեն պատկանող 33 միլիոն դոլարի անշարժ գույք էր գրավադրել, որ Հայաստանում ադամանդի վերամշակման գործարան կառուցվեր ու Աֆրիկայի Սիերա Լիոնե հանրապետությունից հումքը ներկրվեր Հայաստան և վերամշակվեր։ Փայլակին պատկանող մի քանի տասնյակ անշարժ գույք էր գրավադրվել բանկերից մեկում, որի հիման վրա տրված վարկային միջոցները յուրացվել էին հանցավոր խմբի կողմից, ու ոչ մի դրամ նպատակին չէր ծառայեցվել։ Գումարները

բանկից դուրս էին եկել, ապա փոխանցվել օֆ շորային գոտում գրանցված հաշվեհամարների, որոնք բացված էին եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի անուններով։ Արդյունքում վարկային պարտավորությունները չկատարելու համար բանկը Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը հանեց վաճառքի, և նա ամեն ինչ կորցրեց: Պատաս խանատվության ենթարկվեց միայն Աշոտ Սուքիասյանը։ Նա 2017 թ._ին Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դա տարանի դա տավոր

Վարդան Գրիգորյանի նախագահությամբ դա տապարտվեց տասնվեց տարվա ազատա զրկման: Դա տարանը վճռել էր մոտ ութ մլրդ 919 մլն դրամ բռնագանձել հօգուտ Հայրապետյանի ու 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Փայլակի որդու: Աշոտ Սուքիասյանը Հայրապետյաններին ոչ մի կոպեկ չի վերադարձրել, բայց վեց տարի անազա տության մեջ մնալուց հետո հարկայինի հետ ունեցած հաշիվները փակելու հիմնավորմամբ անցած տարի հայտնվեց ազատության մեջ։
Տեսանյութը` ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *