Patum.am-ը գրում է. ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱԽՊԵՐՍ. 2 ամսվա զինծառայող։ Աստված ջան, ախր ես քեզանից խնդրում էի, էն, ինչը որ ինձանից էին խլ ել, բայց դու երևի էդ էլ շատ համարեցիր իմ և ԶԱՎԵՆԻՍ համար, եթե դու ինձ էդ մեծ պատվիը և
բախտին արդեն արժանացրել էիր, որ ունենայի տենց ազնիվ, մաքուր սրտով, նվիրված հալալ ԱԽՊԵՐ, բա ինչի տվածդ տասնութ տարի հետո

նորից հետ վեկալեցիր այսքան շուտ և էն էլ սենց սար սափելի դա ժան ձևով, չգիտեմ երևի կեսից փոշմանեցիր որ տենց երեխա ես տվել էս ս ուտ ու
փուջ, կեղ ծավոր ու անարդար աշխարհին, բայց գոնե էս մի մատ ու անմեղ երեխու խիղճը խղճաիր էլի ինչ կլիներ, ախր չէ որ ինքն էլ էր ցանկանում էլի Գարուն տեսնել, դու էլ չգիտես թե ինչ ես

անում, կամ ում ես անում։ ԶԱՎ ՋԱՆ կորուստտ շատ մեծ է, բայց մեր հպարտություն էլ շատ մեծ է, էսօր քո շնորհիվ մենք գլուխներս բարձր ու պարզ
ճակատով հպարտ ենք, որ ունենք ԶԱՎԵՆ, դու միշտ կաս ու կմնաս հավերժ մեր չափից շատ խելոք, բարի, համեստ ու սիրուն ԶԱՎԵՆԸ։ Բայց

թեկուզ էսքանից հետո մեկ է, էլի ես չեմ հավատում որ էլ քեզ չեմ տենալու, կամ որ էլ երբեք քո ձենը չեմ լսելու։ Ես քեզ կյանքում դ ժվար էլ կարողանամ ասել Աստված Հոգիտ Լուսավորի 18 տարեկան ԻՄ
ՄԻԱԿ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՈՒ ՀԵՐՈՍ ԱԽՊԵՐ, ինձ

հերոս պետք չի, ինձ մենակ դու ես պետք, թեկուզ առանց ոտք և ձեռքի, խոստանում եմ քեզ որ քանի ես ողջ եմ քեզ կպահեմ ու կապահովեմ ամեն ինչով, մենակ թե խնդրում եմ քեզ մի հրաշքով նորից հետ արի էլի ինչ կլինի։ Թեկուզ որ երբեք էլ դու հետ չգաս, մեկ է ես քեզ միշտ սպասելու եմ և նայելու եմ քո գալիք ճամփին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *