Հիշեցնենք , որ այսօր ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհանես Թումանյանի ծննդյան օրն է: Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի տասնիննին ՝ Լոռվա Դսեղ գյուղում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, քառյակներ, պատմվածքներ , ակնարկներ, հեքիաթներ, հրապարակախոսական

հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ «Մի ամերիկացի հարց է տվել
Հ. Թումանյանին. -Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի ու ամերիկացիների միջև:-Ամերիկացիները ծնվում են, ապրում են ու մեռbնում, իսկ հայերը ծնվում են, ապրում ու սպա նվում, –

պատասխանել է գրողը: Հ.Գ. ՂՈՉԱ՛Ղ ԿԱՑԵՔ (Թումանյանաբար) » . Աիդա Ներսիսյանի էջից 1877-1879 թ._ին Հ. Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թթ սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թ.-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց նյութական ծանր դրության

պատճառով 1887 թ.-ին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դա տարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:
1899 թ.-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի

անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը ու ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը: 1912 թ.-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թ.-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ)

նախագահ։ 1912-1921 թթ եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թ.-ի աշնանը Հ. Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղ թականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս

մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվան դացած։ Մա հացել է 1923 թ.-ին՝ Մոսկվայում։ Հ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) ու Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *