ՌԴ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոսելով Հայոց ցեղաս պանության մասին՝ ասել է հետևյալը,- «Հնարավոր կլինի պատրաստել ու ապահովել փոխհատուցման որոշ իրավական փաստաթղթերի ընդունում: Մարդիկ չեն կարող վերադարձվել,

Սակայն տարածքներ կամ գումարներ ու որոշակի փոխհատուցում կարող է վերցվել Թուրքիայից: Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է տեղի ունեցել, կան ամբողջ վկաները նույնպես: Դա այնպիսի քայլ էր, որ ամբողջ Եվրոպան հիշում է հարյուր տարի արդեն: Թուրքիան պիտի վերադարձնի հայկական տարածքները, պիտի

ազատի «օկուպացված» հայկական հողերը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ​​դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Ինչպես տեղեկացնում է ռուսական «Эхо Москвы» մամուլը, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարը (LDPR) հանդես է եկել համապատասխան

հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Մոսկվա Քաղաքում Հայոց ցեղաս պшնության զп հերի հի շատակին նվիրված միջոցառման ընթացքում: «Հայեր, ես դիմում եմ ձեզ: Արևմտյան Հայաստանը ազատվելու է ու հետ է վերադարձվելու: Թուրքիան պիտի դուրս գա «օկու պացված» տարածքներից,

մենք պարտավոր ենք ստ իպել նրանց դրա անելը: Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, իսկ հարավ-արևելքը՝ Քրդստանին: Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Թուրքիան պիտի ազատի հողերը և վերադարձնի ՀՀ-ին և դուք էլ պիտի աջակցեք Ղրիմի վերադարձը ՌԴ-ին», – նշել է Ժիրինովսկին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *