Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . Պա տերազմի արդյունքում Ղարաբաղում տուն կորցրած մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նաև տու գանում է: 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակ Արցախի այն քաղաքացիները, որոնց

բնակավայրերը թշ նամին գրավել է, ու մարդիկ ս տիպված դուրս են եկել իրենց բնակավայրերից՝ ժամանակավորապես տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն, երբեմն քաո սային տեղաշարժի ժամանակ թույլ են տվել ճանապարհատրանսպորտային խա խտումներ, մեծ մասամբ՝ առանց վթ արների։ Այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ, իրենց տարիների քրտինքով

վաստակածը, մեքենաները վարել են գիշերային ժամերին,վա խեցած, հոգնած, մեծ մասամբ կանայք և երեխաներն են եղել ղեկին։ Ղարաբաղի ազա տության համար զո հված 2 եղբայրների հայրը՝ Արցախցի հրապարակախոս Միքայել Հաջյանը այսօր նե ղսրտած և բար կացած պատմում էր, որ Ստեփանակերտի փոստային բաժա նմունքներում

հազարավոր նամակներ կան Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունից՝ տեղի մեր հայրենակիցներին պար տադրելով տու գանք վճարել նույնիսկ աննշան խա խտումների, ինչպես, օրինակ, 3կմ/ժ արագությունը գերազանցելու համար։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դեռևս 2020

թվականի դեկտեմբերին է կառավարությանն առաջարկել տու յժերի համաներման մասին օրենք ընդունել՝ շեշտելով Վարչական իրավախա խտումների մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի կիրառումը՝ ծայ րահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված։ Վարչապետը հրապարակային մակարդակում, իհարկե, համաձայնել է, նույնիսկ հանձնարարել արագ լուծում տալ։ ՈՒ վերջ։

Պոպուլիզմի դասական կանոնների համաձայն, կարևորը՝ ասվեց, մարդիկ խա բվեցին, պետք է մոռանալ ասվածի մասի։ Ոստիկանությունը շարունակում է տուն ու ունեցվածք կո րցրած Ղարաբաղի բնակիչներին տու գանքների մասին նամակներ ուղարկել։ Լավ, ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության իշխանության ամենավերևում կանգնածների մեջ մարդկային որևէ

նշույլ մնացե՞լ է։ Այդքա՞ն են ա տում Ղարաբաղը, որ ամեն կերպ ց ավ են պատճառում այնտեղ ապրող մեր հարազատներին։ Իշխող խմբակցության պատգամավորները ամեն տեսակի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, արդյո՞ք Ղարաբաղի մեր հայրենակիցները ձեզ համար

այդքան երկրորդական են, որ անտեսել եք ոստիկանության առաջարկած օրենքը։ Մի բան լավ հիշեք՝ Արցախցիները իրենց տներն են կորցրել, դա նյութական է, կվերականգնվի բռու նցքով կամ բահով, սակայն դուք ձեր հոգին եք կորցրել, դա երբեք չի վերականգնվի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *