Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջիկա անելիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մանուկյանը նշեց, որ իշխանափոխության համար պետք է ամենօրյա աշխատանք: Նա ասաց, որ Հայաստանի տարբեր հատվածներում կոմիտեներ ձևավորելու

անհրաժեշտություն կա: «Ես ցանկանում եմ բոլորիս ուժ ու միասնություն: Մենք պետք է լինենք կո շտ և համոզիչ: Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրելու, թե ինչ է կատարվում մեր երկրում ու ինչ է լինելու: Մենք պետք է համոզենք ուժային կառույցներին և թողնենք նա հանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի ԱԺ-ում Փաշինյանի հենարան պատգամավորների հետ: Այստեղ ևս

պետք է լինել կո շտ և համոզիչ ու թողնել նահ անջի ճանապարհ»,-ասաց Մանուկյանը: Նա նշեց, որ պետք է կազմակերպել գործադ ուլներ, ցու յցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Դա պահանջում է ժամանակ և աշխատանք: «Սակայն կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայ ծակնային արագությամբ ապս տամբելով վերցնել

իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է միասնություն, վճռա կանություն, մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ»,-ասաց Վ. Մանուկյանն՝ ընդգծելով, որ կվերականգնեն այն, ինչ կորցրել ենք ու կկառուցենք այն երկիրը, որը երազում ենք: Վազգենը նաև անհրաժեշտւթյուն է համարում

արագորեն վերակառուցել բա նակը, ապահովել երկրի անվտ անգությունը: Նրա խոսքով, բան ակում պետք է տեղի ունենան կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Դրանից բացի, Վ. Մանուկյանն ընդգծեց, որ պետք է վերականգնել Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *