Patum.am-ը գրում է. Նարեկ Գինոսյան Համլետի(2001-2020). Ես ու ձեր տունը բարձրից հսկող , ամենասիրուն ժպիտով նկարդ կամ ԴՈՒ հանդիպեցինք կյանքի մեջ 1_ին անգամ… Ոչ մի բան մտաբերել չեմ կարողանում, միայն հստակ
հիշում եմ, որ մենք այլ ձև էինք պատկերացրել ամեն ինչ……. Երազ ա, անվերջանալի երազ։ Արթնանալ էլ չի ստացվում: Նույնիսկ չեմ էլ հիշում

հուշա տախտակիդ մեջ դրված իրերդ: Նկարներդ էլ հնարավոր չեղավ նայել։ Նստած հոգեպես մե ռնում էի.. Շարունակ քեզ էի փնտրում:Սպասում էի ամբողջ ընթացքում ,որ պետք է դուռը բացես և
ներս մտնես: Ուշանում էիր, ուշանալ չսիրելու հետ մեկտեղ ՝ ուշանում: Ախ, իմ Նար:Ախ: Ում՝ինչ պատմեմ, ում ՝ինչ ասեմ: Մեկ օր չէինք սպասել,ո’չ երկու, ո’չ երեք, ո’չ չորս, ո’չ հինգ…..250 ու ավելի օրեր էինք սպասել ,էն ամենամեծ

նպատակով ,որ մի օր տուն պետք է գաս և գրկես պստոյիդ….Ամենամեծ սիրով, հոգատարությամբ, ջերմությամբ, անհան գստությամբ, հարգանքով, պարկեշտությամբ.. սպասել էինք Խեղ դվելով… Վերջին փորձությունն էր ու դրանից հետո ամեն ինչ մեր սրտով ու երազածով էր լինելու.. Դիրքերի մար տական հերթապահությունից սկսած ամեն բան իրար հետ էինք անում նույնիսկ պարապմունքներս։ Ինձ

մխիթարում են ,որ մեր սերը չափից շատ իդեալական ու մեծ էր աշխարհի համար, այդ պատ ճառով էլ հավե րժացավ:Ու իսկապես էլի, հիմա, որ հիշում եմ ինչ սիրուն օրեր ենք ապրել այդքան մեծ հեռավորության վրա..Զանգիցդ զանգ,էն մեռ նեմ սրտիդիցդ սկսած րոպեներով ապրում էինք..Էդքան մեծ սերը,կարոտը,

հարգանքը, բարությունը սրտներիս մեջ պահեցինք էն անքննելի հույսով, որ օրերից մի օր կողք կողքի նույն օդն էինք շնչելու.. Սրտներիցս հանել էլ չհասցրինք.մնաց կոկորդներիս մեջ.. Նայում էին կողքից ՝ինչ նվիրվածությունով էինք սպասում էլ վա խենում էին բառ ասեին միայն ասում էին,որ հասնելու ենք իրար և վերջ…. Տան ջվում էինք, էլ

անհնար էր էդ հեռավորությունը տանելը, բայց մեզ հեռավորությունն էլ չէր խան գարում.. Հեռավորությունը ի՞նչ էր մեծ սիրո դիմաց։ Ինչ սիրուն ձևով էիր վերահսկում ամեն բան էդ
հեռավորությունից… Հիմա ես էլ ի՞նչ պահանջեմ կյանքից, որ հրաշքով տուն չեկար:Էլ ինչպե՞ս

հրաշքների գոյությանը հավատամ,եթե հենց էդ նույն հրաշքին սպասելով էլ մեր սիրուն պատմությունը ու սերը կիսատ մնացին….Ախ, իմ Նար:Նայում եմ սրտիս, ո’չ վեր քեր կան, ո’չ սպ իներ, բայց անբացատրելի ցա վ կա: Ես միշտ էլ մնալու եմ քո ուրիշ ուրիշը, իմ ՈՒՐԻՇ… Մեր անվերջանալի բարի պատմության գլխավոր վկան, ներկան ու երբեք չբացական դու ես։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *