Վահե Տեր-Մինասյանը գրում է. Ես մե ղավոր չեմ, որ հիշողության կորս տով չեմ տա ռապում։ Արդյոք մե ղավոր եմ, որ հիշում եմ՝ հերթական ընտրություններից առաջ ոնց էի ֆեյսբուքյան իմ էջում կիսվել ներկայումս իր բնակարանի տարբեր հատվածներից լայվ մտնող մի «քաղաքական գործչի» մասին ծա ղրանկարով, ինչից օրեր անց իմ

այն ժամանակվա ղեկավարությունից պահա նջել էին ինձ աշխատանքից վռ նդել։ Ասեմ ավելին, այն օրերին դա կնշանակեր, որ քեզ ոչ ոք չէր համարձակվի աշխատանքի ընդունել… Այն ժամանակ Հայաստան Հանրապետությունից լքելու հեռանկարից ինձ փրկեց տնօրենս, ով ոչ միայն հիանալի բժիշկ և գիտնական է, այլև իրական տղամարդ, որին հարգում եմ ծնողիս նման։ Ցա վոք, իրավունք չունեմ նաև հրապարակել մեր այն ժամանակվա

խոսակցությունը, որը երբևէ չեմ մոռանա։ Մե ղավոր եմ արդյոք, որ հիշում եմ՝ ինչպես էին քաղաքական մոտիվներով ինձ հեռացնում բժշկական համալսարանից ու երկոյ օր անց շնորհակալագիր տալիս (հասկացել էին որ չեն մարսի…) Մեղ ավոր եմ արդյոք, որ հիշում եմ, թե ոնց էր էն ժամանակվա ռեկտորը նեղվել, որ նախագահի

բարեկամ ուսանողի հետ դաս վարելիս ասել էի, որ բացարձակ չեմ հրճվում գործող իշխանություններից (լավ էի արել – որովհետև դասախոսն իմ հաստատ համոզմամբ, նաև պետք է մեխանիկական գիտելիք բաժանելուց բացի նաև մտավորական կերտի)։ Մե ղավոր եմ արդյոք, որ էսօր ազգային արժեքներից խոսող մեր հնագույն կուսակցություններից մեկը, ոչ մի կերպ չի ցանկանում հիշել թե ինչի էին վերածել իրենց ժամանակ առ ժամանակ վստահվող

կրթության համակարգը։ Ոնց էին կաշառ ակերությունը ռելսերի վրա դնում, ինչպես էին դպրոցի տնօրեն ընտրում,ոնց էին ռեստորան ու խաղային բիզնես հիմնում ու հետո շատ անկեղծ դեմքերով զարմանում կրթական մակարդակի ան կումից կամ գրեթե զրոացումից…. Մեղ ավոր եմ արդյոք, որ հիշում եմ, թե ոնց էր բժիշկը հի վանդից փող պահանջում, դրա մի մասն

յուրաքանչյուր ամիս փոխանցում իր բաժնի ղեկավարին, նա իր տնօրենին, վերջինն էլ բնականաբար նախարարին… Արդյոք այսօրվա իշխանությունը կառուցե՞ց էն Հայաստանը, որի մասին երազում էի։ Միանշանակ ոչ։ Արդյոք դժ գոհությունը կարո՞ղ է ինձ ստի պել, որ երբևիցե, դժգո հելով ներկայիս իշխանությունից՝ ձայն տամ իրեն ըն դդիմություն կեչող քաղաքական աղ բին – ԲԱՑԱՌՎԱԾ Է։ Ախր ես հիշողության կո րուստ չունեմ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *