Մեղրիով միջանցք , Շուշի և Նախիջևան՝ Քոչարյան-Տրուբնիկով հանդիպումից. Տասը հուլիսի 2001թվական ։2000-2001թվականներին , երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Ղարաբաղը , այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս ։Այդ ժամանակ Ալիևը առաջարկեց միջանցք

տրամադրել, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ ու ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը ։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախ ստականները ։ 2001թվականի հուլիսի տասին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ

Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա ։
1. ադրբեջանցի փախ ստականների վերադարձ Շուշի,2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *