Բալասանյան Արթուր Սերյոժայի. Բալասանյան Արթուրը ծնվել է 2001թվականի հունվար ամսի քսանութին քաղաք Երևանում։ Սովորել Իսակովի անվան թիվ 132, որից հետո Մուշեղ Գալշոյանի

անվան 148 ավագ դպրոցում։ Արթուրը Դպրոցը ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը ու զո րակոչվել Հայկակապ բանակ։ Ծառայությունը անցկացնում էր Ջաբրայիլում։ Սեպտեմբերի քսանյոթին՝ Արցախյան երկրորդ պատ երազմը

սկսվելուն պես , Արթուրն իր դիրքապ ահ ընկերների հետ գտնվում էր առաջ նագծում: Անձնազո հ կռ իվ տալով հակա ռակորդի դեմ՝ Արթուրն անմա հացավ պատ երազմի հենց 1-ին օրը՝ (չնայած ԴՆԹ-ն հաստատվեց միայն փետրվար ամսին) անավարտ թողնելով իր սերն ու շատ երազանքներ, որոնք դեռ

պիտի իրագործեր… Նրա մասին առանց ժպիտ խոսել հնարավոր չէ։ Ընկերասիրությունը առանձնահատկություններից մեկն էր։ Ամեն շրջապատում տարբերվող էր ու երևացող։ Բոլորին միշտ ուրախացնող էր, կյանքը եռ ում էր Արթուրի մեջ։ Այնքան կյանք և բարություն կար նրա մեջ,

շնորհք ու համեստություն: Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Նույնիսկ ծա նր պահերին ժպիտը անպ ակաս էր: Մեր ՀԵՐՈՍ, մեր հավերժ զինվոր, դու մեզ համար միշտ ողջ ես, քո լայն թիկունքով մեր կողքին կանգնած ես՝ մեզ պահապան: Բոլորիս համար դժ վար կլինի, բոլորս էլ խեղ դվում ենք… Հավե՜րժ Փառք, Բալասանյան Արթուր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *