Սաուդյան Արաբիան միլիոնավոր դոլարի վն աu է հասցրել Թուրքիայի տնտեսությանը: Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյ կոտը և կիրառված ար գելքը ազ դել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ թուրքական ապրանքների ներկրման

ծավալներում ամենացածր ցուցանիշն գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերին: Նշվում է, որ եթե 2020թվականի նոյեմբերին ներկրված ապրանքների ծավալը կազմում էր 49.194մլն դոլար, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 13.49մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մոտ 290 մլն դոլար էր: Սաուդյան Արաբիան նախկինում հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան

Արաբիա արտահանման ծավալը տարեկան հասնում էր երեք միլարդ դոլարի։ Հիշեցնենք , որ 2020 թվականից Սաուդյան Արաբիան ար գելել էր թուրքական արտադրանքի ներկրումը թագավորություն: Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թուրքիայի իշխանություններին տեղեկացրել էր, որ երկիրը չի ընդունի սննդամթերք, ինչպիսիք են `թռչնամիսը, ձուն, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների միսը, կաթնամթերքը, ծովամթերքները, մեղրը ու նմանատիպ շատ

ապրանքներ Թուրքիայից: Սաուդյան Արաբիան նաև 1,5 միլիոնի հասնող իր երկրի զբոսաշրջիկներին ար գելեց այլևս այցելել Թուրքիա: «Կարծում եմ քսան միլիարդ դոլար վնա սից բացի , մոտ 1.5 միլիոն սաուդցի զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու ար գելքը ևս մեծ գումար կկազմի , այդ ամենի վերջնահաշվարկը կարվի մի քանի ամսից: Ինձ թվում է այս ամենը պարոն Էրդողանի վրա շատ-շատ թանկ կարժենա: Սաուդյան բոլոր ոլորտների հազարավոր ներդրողների , ներմուծմամբ զբաղվող

ընկերություններին ու զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին հստակ ասվել է , որ դադարեցնում ենք գործ ունենալ մի երկրի հետ , ով դեմ է դուրս եկել մեր կառավարությանը ու մեր ժողովրդին: Այս պահին ամբողջովին դադարեցված է », – հայտարարել էր Սաուդյան Արաբիայի պալատների խորհրդի ու Ռիադի պալատի նախագահ՝ Աջլան Ալ-Աջլան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *