Զին ված Ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել։ Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը տարածել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որում նշվում է։ «ՀՀ Զին ված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի քսանհինգի առավոտյան

տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճն շման տակ։ Դա գեներալների ու սպաների հստակ համոզմունքն է և դիր քորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհ ասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։ Այսօր՝ փետրվարի քսանհինգին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պա հանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը

վարչապետ Փաշինյանը գնահատել է որպես ռա զմական հեղաշ րջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։ Նա նշեց, որ երեկ ու այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազ ատել ինչպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։ «Այն ինչ տեղի է ունենում, ես

որակում եմ որպես ռա զմական հեղաշ րջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա ու հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցա վոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվ որականների հարցեր տալուց չենք կարող խուս ափել, որովհետև եթե ուզում ենք, որ պա տերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվ որականների չենք կարող հարցեր չտալ, սակայն մի

քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մա րտական, ռա զմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների ու որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պա տերազմի ժամանակ կապվում էին բանակի հետ ու փոխանակ ասեն՝ ձեր մա րտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *