Լևոն Դռնոյանն իր էջում գրել է. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆ– էս լվացքն էլ պարզաջրենք. Ղարաբաղյան կլանի քսաներկու տարվա պատ երազմը հայ ազգի, հայկական պետականության դեմ շարունակվում է։ Նոր թափով – հանգամանքներից օգտվելով։ Այստեղ մի տրաֆարետային միտք կհնչեցնեն – ՍԵՊ ՉԽՐԵԼ։
Մինչդեռ սեպը, էն էլ ինչ սեպ՝ խրել են ղարաբաղյան կլանի երկու խանը՝ մաս մաս անելով մեր մարմինը ու հոգին։ Քսան տարի

կառավարեցին էս երկու հոգին – ոչ մի թուրք փաշա և գայմագամ, ոչ էլ որևիցէ թագավորի տեղապահը այդպես չեն ստո րացրել հային։ Հենց սկզբից նրանք գին դրեցին – Հայաստանի հայը արժե հինգ-տաս հազար ընտրողը՝ դրամով, կուսակցությունը՝ դոլարով։ Չծախվող հայ չկա – սա էր սրանց հավատամքը։ Ու հաջողեցին։ Ամոթ մեզ։ Քսան տարի նայեցինք էս երկուսի դեմքին, լսեցինք նրանց խոսքը – Չլսեցինք մի անկեղծ միտք, չտեսանք մի անկեղծ ժպիտ ու

սրտաբուխ ծիծաղ, միայն չանան ծռելով՝ դիվային կիսաժպիտը և «հի՛, հի՛» սա տանայական կիսածիծաղը տեսանք։ Արցախյան
կլանը ասպա տակեց ՀՀ-ն։ Ովքե՞ր են նրանք – Օ՛,՛ ոչ, ոչ միայն այս երկուսը, այլ հարյուրավոր ուրիշ ղարաբաղցիներ, որոնք մաշված բաճկոններով եկան և մի քանի տարի հետո՝ պալատների տեր եղան։ Մեր մի հայտնի արվեստագետ հյուր էր եղել ղարաբաղյան կլանի շրջապատին։ Եվ դրանցից 1-ը,

շքեղ սեղանի նստած, ասել է – «Էլ չենք ասում՝ 50/50 փայ մտնենք, այլ ասում ենք, որ ամբողջը
վաճառիր ու դոլարով տուր։ Դոլարով»։ Եւ հռհռում է արվեստագետի դեմքին՝ առանց իսկ քաշվելու։ Ով ներս մտավ, անունը՝ Արկադի, Վիտալի, Իգոր։ Առաջինը պատմեց Դուբայում գնած նոր տան մասին, առել, հանձնել է ախրանային ու հետ է եկել։ Ով կար՝ իր ձեռք բերածի պատմությունն էր անում։ Ցինիզմով։ Անպա տկառորեն։ Ղարաբաղյան

կլանը հիմա կենսունակ է, քան երբևէ։ «Կորցրեցինք Արցախը՝ մեզ կպահենք Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանցի դրածոների միջոցով, որոնք «քաղաքական դաշտ» են անվանվում, կլանը ձգտում է լրիվ ետգրավել ՀՀ-ն։ Շարժի մեջ են դրված հսկայական ֆինանսական միջոցներ։ Կլանը լավ գիտի յուրաքանչյուրի գինը։ Վազգեն Մանուկյանի կողմից «մենք՝ արդար մարդիկ» բառակապակցությունը դառը ժպիտ է ծնում։Ի՞նչ անել։ Ամեն հայ ինքն իր մեջ, իր

գիտակցության մեջ պիտի քն նի «Արցախ» եզրույթը ու նրանից պոկի, հեռացնի «Ղարաբաղյան կլան» չա րորակ ու ռուցքը։ Ի՞նչ կմնա տակը – ամեն մեկը թող որոշի ինքը։ Չկա այդպիսի բան — Ու կլանին երկրպագել, և արդար, օրինապաշտ հայ լինել։ Սա՝ գլխավորը։ Եվ ապա, կան հսկայական քանակի
իրավական նյութեր, որոնք ապացուցում են, որ «Ղարաբաղյան կլանը» խմբակային հան ցագործություններ արած ավա զակախումբ է, ինչը կարող է ստանալ իրավական բնութագիր՝ որպես այդպիսին։ Դրան կհետևի՝ ամեն ոք, ով ունի տեղեկատվական, կազմակերպական կամ

ֆինանսական կապեր կլանի հետ՝ պիտի
արդարադատությանը ապացուցի իր լոյալությունը գործող օրենքներին։ Առաջարկենք՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն թող կազմակերպի լսումներ՝ «Ղարաբաղյան կլան – չա րորակ ուռ ուցք» թեմայով։ «Ղարաբաղյան կլանը» հեռացնել Հայաստանի Հարապետության կյանքից։ Սա համաժողովրդական պահանջ է։ Որևէ մեկնաբանություն՝ սեպ խրելու թեմաներով, կհամարվի կլանային բա րբաջանք և կհեռացվի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *