Աստղիկ Հովհաննիսյանն իր էջում գրել է.
Հա’յկս, լույսը կրկին բացվեց, բացեցի աչքերս և 1-ին բառակապակցությունը, որ արտաբերում եմ աչքերս բացելուց հետո ` Բարի լույս ՀԱՅԿՍ, Ռի’ժս, մի հատ չգնանք առավոտյան սուրճը միասին վայելեք ? (դե այլ տարբերակ չունեմ գանձս)։ Գիտես էս 2 օր է գլխումս անդադար Քո խոսքերն են պտտվում ՀԱՅԿՍ . Մա’մ, եթե ինչ որ բան հաստատ չգիտես չմե ղադրես , չք ննադա տես, նստիր հետը խոսիր հասկացիր, ինչն է

պատճառը ,որ նման քայլի է գնացել, դու էդ վիճակում չես եղել և չգիտես ոնց կանեիր մամ, մա’մ կարող է դու Աստվածն ես …… Այ , որ հարյուր տոկոսով համոզված կլինես նոր անելիքդ կանես (մարդկային տեսակիդ, որակիդ, արժեքներիդ մե ռնի մաման բալես)։ Էդ էսօրվա համարեիր ինձ պատրաստում ՀԱՅԿՍ, որ էս ցա վից ուղեղս չմթագնի բալես, որ սխ ալ որոշումներ չկայացնեմ, որ կարողանամ վերլուծել արարքները և ասածները, որ գնամ դարեր շարունակ հետ

պատմություն և վերադառնամ ներկա և հասկանամ , որ էս ազգի մեջ ոչինչ չի փոխվել, որ ապագան շնչեմ մտածելով, թե անցյալ է եղել (հազար ափսոս ԴՈՒՔ ՀԱՅԿԵՐ ։ Իշխանությունները կգան կգնան իրենց նվիրյալներով և դա վաճաններով , սակայն Դու քո գործով անմա հ ես ՏՂԵՍ )։ Գիտես բալես էն որ գիշեր ցերեկ ուսումնասիրում էիր <<Կյանք մա հից հետո>>, հերթով լսում էիր աշխարհի խելոքների մոտեցումները, գյուտերը, ալգորիթմները,

մեկնաբանությունները։ Ուսումնասիրում էիր անցյալ ու ապագա գնալու ճանապարհները և հաշվարկները, էն, որ ինձ անդադար հարցեր էիր տալիս հո գու գոյության և վերածննդի մասին և որ պատասխան չէի ունենում Դու էիր սկսում բացատրել ու ,որ զարմացած հարցնում էի. Հայկ ջան էսքան բան որտեղից գիտես, թե մամ էսքան կոմպի մոտ նստած բա ինչ եմ անում ԿԱՐԴՈՒՄ ԵՄ… ՀԱՅԿՍ ։

Պոր տալների մասին խոսելիս էնքան վստահ էիր խոսում կարծես կասկած չունեիր ,որ դրանք կան ( դե երևի կլինիկական մ ահ տանելուց հետո Դու դրանում արդեն վստահ էիր ՀԱՅԿՍ)
Քո հորինած այբուբենն (իր հնչյունաբանությանմբ), թվերը, կարծես տիեզերքից ուղարկված նշաններ լինեն Հայկս։ Մարդու անատոմիան գեր գերազանց գիտեիր և ոնց էիր տիրապետում ակուպու

նկտուրային (և ամեն անգամ անկողինդ հավաքելիս ներքնակիդ տակից հանում էի Չինական բժշկության, ժեստերի գրքերը բալես … երանի… )
Բալես ինչ որ մեկը գրել էր ց ավը գույն չունի և նկարագրել իր հոգևիճակը ։ Իմ ց ավի գույնը ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅԿՍ ,որ խիստ կասկածում եմ, թե գոյություն ունի էս երկրի վրա, կամ տիրոջ գործերն անքննելի են…?Վայ սուրճը սառեց տղես, ընկանք խոսելով բալես։ Իմ արև Տղա…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *