Անկարելի է ուղղակի կարդալ ու չարտասվել։ Մենք 2 տարի ընկերություն ենք արել, ինքը ծառայության մեջ էր, շատ դժվար էր հեռու մնալ էն մարդուց, ում կյանքիցդ շատ ես սիրում։ Իմ ծնողները դեմ էին մեր շփմանը։ Հիշում եմ էդ օրը,
որ զանգեցի իրեն ասում էր՝ կյանքս չմտածես հեսա ծառայությունս վերջացնեմ միասին փա խնելու ենք և մեզ ոչ֊մեկ չի կարա բա ժանի և տենց էլ եղավ…

Հուլիսի ինն էր։ Վերջապես մեր էսքան սպասված օրը եկավ։ Ամուր գրկել էր և ասեց, որ շնորհակալ ա ինձ որ երկու տարի սպասել եմ իրան։ էդ իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր… Օգոստոսին արդեն միասին էինք։ Ծնողներս չէին խոսում հետս։ Ճիշտ ա ես ցա վեցրել եմ իմ ծնողներին երջանկությունս կառուցելու համար, սակայն ծնողներս տեսնելով, որ ես իրոք երջանիկ եմ հա շտվեցին… Արկադիս

գիտեր, որ իմ երազանքներից մեկը բժիշկ դառնալն է և չուզեց, որ իմ ուսումը կիսատ մնա ամեն ինչ թողեց և միասին եկանք Երևան, սակայն խոստացավ, որ քննություններս բարձր ստանամ կգնանք և հարսանիք կանենք, նույնիսկ գնել էինք իմ հարսանյաց զգեստը… Պա տերազմը երբ սկսվեց չէի ուզում գնար լացում էի անընդահատ։ Սակայն ինքը չլսեց ասում էր՝ ես ուզում եմ իմ երեխան

Ստեփանակերտում ծնվի և ես ինչ տղա եմ, որ իմ հողը, իմ կնոջը և իմ մայրիկին չկարողանամ պա շտպանել…. Վերջին օրերին, որ խոսում էինք ասեց. ֊Եթե իմ հետ վատ բան լինի հանկարծ չլացես և չասես, որ չես ապրի դու պետք ա ապրես իմ համար, դու իմ ուժեղ աղջիկն ես.. Նոյեմբերի վեցին

զո հվեց՝ իր եղբոր հետ միասին։ Հախումյան Արկադի Արսենի ծնվել է 13.04.2000թ.։ Ծառայել է Մարտունի երեքում։ Զորակոչվել է 2020թ. Հուլիսի 9։ 2 ամիս էր՝ ինչ ամուսնացել էր։ Պա տերազմի ժամանակ իր եղբոր հետ միասին զ ոհվել են՝ կյանքը տալով Հայրենիքին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *