Ընթերցողների մոտ արհեստականորեն ստեղծվում է տպավորություն, որ Ջալալ Հարությունյանը ևս միացել է Գլխավոր Շտաբի գեներալների հայտարարությանը, սակայն իրականում … Վահե Աղաջանյանի վերլուծությունը:Վահե Աղաջանյանը գրում է. Ջալալ Հարությունյանի հայտարարության ու ստեղծված իրավիճակի մասին ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն

այսօր շատ պարզ և հասկանալի կերպով նշեց, որ իր տեսանկյունից տեղի է ունեցել սադ րանք ու նա չի պատրաստվում տրվել այդ սա դրանքին, սակայն միշտ եղել է, կա և կլինի բանակի կողքին: Հայկական ԶԼՄ-ների կողմից Ջալալի կարճ հարցազրույցը ներկայացվում է հետևյալ վերնագրերով. «Ջալալ Հարությունյանը բանակի կողքին Է», «Ջալալ Հարությունյանը հայտարարեց

բանակի կողքին լինելու Վերաբերյալ»: Ընթերցողների մոտ արհեստականորեն ստեղծվում է տպավորություն, որ Հարությունյանը ևս միացել է ԳՇ-ի գեներալների հայտարարությանը, սակայն իրականում նրա կատարած հայտարարությունը գոնե ինձ համար նշանակում էր լրիվ հակառակը: Իսկ ի՞նչ նկատի ուներ Ջալալ Հարությունյանը՝ «ես բանակի կողքին եմ» ասելով: Բանակն ամենևին ԳՇ-ի

գեներալները չեն, իսկ Ջալալ Հարությունյանը սպա է, որը մինչև Ղարաբաղի ՊԲ հրամանատար դառնալը եղել է դաշտային հրամանատար, անցել է հրամանատարական բոլոր օղակներով՝ դասակ, վաշտ, գումարտակ, գունդ, դի վիզիա, ու տրամաբանորեն նա նկատի ուներ, որ ինչպես նախկինում, հիմա ևս կանգնած է բանակի, այսինքն զինվորների, սպաների, բանակ հասկացողության կողքին: ԶԼՄ-ները կամ չեն հասկանում, թե ինչ է

ասել Ջալալ Հարությունյանը, կամ կիրառում են «արհեստական է յֆորիա» ստեղծելու տեխնոլոգիան, որն իր վերջնարդյունքում սևացնում ու հեղինակազրկում է այն անձին, որի հանդեպ տեխնոլոգիան կիրառվել է, սակայն քանի որ ես բավարար չափով ճանաչում եմ հայկական ԶԼՄ-ների խմբագիրներին, գրեթե վստահ եմ, որ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ:

Ի՞նչ կարող եմ ասել ստեղծված իրավիճակի մասին: Նիկոլ Փաշինյանն այս պարտիայում մոտ է հաղթանակ տանելուն ու այդ հաղթանակով միանգամից մի քանի խնդիրներ լուծելուն:
Ընդ դիմությունը շարունակում է չհասկանալ իր ս խալները, շարունակում է սխալի սխալի ետևից թույլ տալ, իսկ Փաշինյանը մարդ է, որը գիտի՝ ինչպես
օգտագործել իր դեմ պայք արում թույլ տրված սխալները: Բացի այդ, ԳՇ-ն և ընդ դիմությունն իրենց քայլերով պարզապես նվեր մատուցեցին գործող իշխանություններին, որն արդեն

պաշտոնապես հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու մտադրության մասին: Ընդ դիմությունն ունի ահռելի ռեսուրսներ, ամենակարևորը՝ ԶԼՄ-ներ, սակայն չի կարողանում դրանք ճիշտ օգտագործել: Ընդ դիմությանն իրենց աջակցությունն են հայտնում այնպիսի գործիչներ (օրինակ Հայկազ Բաղմանյանը կամ Սաշիկ Սարգսյանը, ի սեր Աստծո), որոնք իրենց հերթին կատարում են այնպիսի

հայտարարություններ, որ այդ ամենից հետո ամբողջությամբ հասկանալի է դառնում՝ ինչու մարդիկ չեն միանում այսպես կոչված ընդ դիմությանը: Ընդ դիմությունն այդպես էլ չհասկացավ, որ եթե գործը հասնում է փողոցային պա յքարին, այդ հարցում Փաշինյանը չունի մրցակից: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ քայլ առաջ է ընդ դիմությունից, իսկ ԳՇ պետ կնշանակվի Ջալալ

Հարությունյանը, եթե նրա առողջական վիճակը թույլ կտա կատարել այդ պաշտոնը զբաղեցնող մարդու ծա նրագույն պարտականությունները, իսկ եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, Անդրանիկ Մակարյան: Հատուկ շեշտում եմ, որ ներկայացրել եմ Ջալալ Հարությունյանի հայտարարության և ստեղծված իրավիճակի մասին վերլուծություն իմ

տեսանկյունից: Բնականաբար, չեմ հանդիսանում որևէ ուժի աջակից, ինձ էլ հանրահավաքներում դժվար թե նկատեք: Ճի՞շտ է, թե՞ սխալ վերլուծությունը, առաջիկա շաբաթվա ընթացքում մենք դա կտեսնենք: Եթե հանդիսանում եք կողմերից որևէ մեկի մոլի աջակից, խնդրում եմ գրառմանս մեկնաբանություններում լինել զուսպ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *