Արտավազդ Եղոյանն իր էջում գրել է. « Տեղից ելնողը կոչեր է անում « ՇՏ ԱՊ, ՊԱՐՏԱԴԻՐ»… Տո, Ի՞նչը «շտ ապ», ի՞նչը «պարտադիր», ովքե՞ր են էդ «խելոքները», երբ խելքները փչում է, ախմախ ու անկապ կոչեր են անում: Նախ՝ ֆեյսբուքի մեջ

ամբողջ ազգը չի, որ կարողանա քվեարկել որևիցէ 1-ի օգտին: Մեծամասնությունը, նույնիսկ ՖԲ-ի անունը և տեղը չի իմանում: Ի վերջո այդքան մանկամիտ և անիմաստ հարցումներով ձանձրացնում եք ԲՈԼՈՐԻՆ: Եթե քվեարկություն է հարկավոր, հանրաքվեի դրեք,

ծախսատար է՞, թող ինքը՝ վարչապետն էլ իր կողմնակիցներով հանրահավաք կազմակերպի… Ի վերջո ազգին հունից հանելու եք, դուրս գա փողոց ու բոլորին ոտնատակ տա, առանց զատելու, թե ով-ով է: Զզվեցինք արդեն… Թշ նամին չոքել է բկներիս, իսկ դուք աթոռակռ իվ եք տալիս: Բոլոր կողմերդ էլ տաղտկալի

եք այլևս: 1-ը իր անիմաստ «թավիշով» չի կարող կոնկրետ քայլեր կատարել, պետությունը էս վիճակից դուրս բերել… Մյուսներն էլ լա փամանից զրկված, ծակուծուկից ծիկրակելով, ազգակոր ծան իրենց գո ղոնն են ուզում փրկել, արհամարելով, թե պետության հետ ինչ կլինի: Երրորդները՝ շնագ այլերի պես

փողոցներում աղաղակելով, ար յունը աչքերի մեջ, աթոռ են բաղձում: Ասա շարվեշարան ու՞ր եք գնում, դիմացը անդունդ է… Չորրորդներն էլ իրենց անտարբերությամբ, իրենց «դիվանագետ» զգալով, դիվաններից հե տույքները չեն պոկում… ՀԵՐԻՔ Է’, ՎԵ’ՐՋ ՏՎԵՔ, Ի՞ՆՉ Է, ԿՐԿԻՆ՞ ԱՐ ՅՈՒՆ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹԱՓԵԼ: ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՔԻՉ Է՞Ր… Ես ձեզ մարդ ասողի…»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *