Կրեմլը գոհ է Երևանից արված հայտարարություններից, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխ ալ են զեկուցել «Իսկա նդերի» վերաբերյալ,«ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի ու տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի ու տվյալների համադրության արդյունքում

եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռա զմական ու ռա զմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության և որակի հետ: Կասկած չի հարուցում ու այն

հանգամանքը, որ ռուսական զե նքը լավագույններից է աշխարհում: ՀՀ շարունակում է սերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ ռա զմական արդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ու մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *