Հայաստանում 2021թ.-ի մարտի մեկը դիմավորում են նման իրավիճակում, երբ ներկա են ղարաբաղյան երկրորդ պատ երազմի ծա նր արդյունքները, հազարավոր զո հերի փաստը, անհետ կորածների հարցը նաև, բազմաթիվ գե րիների փաստն ու բռ նության քարոզը, ԶՈՒ քաղաքական գործընթացների մեջ ներ քաշելու պրոցեսը: Հայաստանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին նշեց վարչապետ

Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամեն ինչը պետությանը
և ժողովրդին նոր մար տահրավերներ է բերել: «Այդ մար տահր ավերները կրում են անվտան գային, արտաքին քաղաքական տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ: Այդ մարտ ահրավերների կառավարումից է կախված նաև մեր քաղաքացիների ապագան: Այժմ արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր բոլոր շանսերը: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին 2 տարի 10 ամսում

ևս թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքը անձամբ իմ մասին է: Ես ցանկանում եմ բոլորից, Հայաստանի բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ խորհել, թե որտեղ եմ սխալվել: այդպիսի դեպքեր կարելի է թվարկել, սակայն առավել կարևոր է, թե ինչու է մեր

կառավարության թիմը սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այն աստիճան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի և Հայրենիքի հանդեպ ամեն ինչ անել ճշգրիտ և
իդեալական: Եւ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,-«Արմենպրես»–ի

հաղորդմամբ, նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքով, երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի և վատթարագույնի մեջ ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ կարծելով, որ ժողովուրդը իրենց իշխանության չի բերել, որ այդպիսի ընտրության առաջ կանգնի: « Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի և լավագույնի

մեջ: Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզ է դարձել, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունը անբե կանելի է ու անշրջելի: Եվ
լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Ու այնուամենայնիվ, սխալներ դժ բախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների

համար ներողություն եմ խնդրում, սակայն սա չեմ ցանկանում հնչի ինչպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության
հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, ոչ մի պարագայում չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ, ՀՀ-ի մղ վող պայ քարում: Կունենանք

էնքան սեր ու վճռականություն, որ հետևություններ կանենք սխալներից ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր պետություն ունենալու մեր ջա նքերը, այլ նաև ավելին կանենք այդ ջան քերը արդյունավետ սարքելու համար»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ժամանակ նաև հուզվեց:
Տեսանյութ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *