2008 թվականի Մարտի 1֊ն էր։ Ես շարքային զինվոր էի։ Գիշերը ժամը 5֊ի սահմաններում «Վեր կաց» հրա ման տրվեց։ Մեկ ժամ անց…Հայկ Ստեփանյան
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է .2008 թ-ի Մարտի մեկն էր։ Ես շարքային զինվոր էի։ Գիշերը ժամը հինգի սահմաններում «Վեր կաց» հրաման տրվեց։ 1 ժամ անց մեր գումար տակը բերվեց Ազատության Հրապարակ։ Մեր առաջ խնդիր էր դրվել պահել տարածքը, որ մարդ չմտնի։

Նույն օրը երեկոյան մեզ, զինվորներիս, կանգնեցրին ցուցարարների առաջ, իսկ սպայական անձնակազմը մեր ետևում էր կանգնել ։ Պլաստմասե վա հաններով 18֊20 տարեկան զինվորներիս հրաման էր տրվել շարժվել դեպի Ժողովուրդը, իսկ ետևից շղթա կազմած մեզ հրում էին հատուկ ջոկատայինները ու սպաները ։ Մոտ 2 ժամ անց բերվեց բանակը։ Անկանոն կրա կոցներ ու քաոս, դիպուկա հարներ

ու տա նկեր, այ րվող մեքենաներ ու պայ թյուններ, ար յան գետեր ու կրա կված փամ փուշտներ…Ահա թե ի՞նչ էր «Մարտի 1_ը»։
Արդյունքում 10 զոհ, որից մեկը իմ ծառայակից ընկեր Տիգրան Աբգարյանն էր՝ տասնութ տարեկան պայծառ մտքով մի տղա, ով մեծ ծրագրեր ուներ իրականացնելու ։ Տիգրանի սպ անությունը բացահայտում է «Մարտի 1֊ի» ողջ էությունը։ Բանն այն է, որ Տիգրանը մա հացավ ոչ լարված «թ եժ» պահին։ Մենք կանգնած էինք Լեո փողոցում,

մոտակայքում ցուցարարներ չկային, Տիգրանը, ով ինձնից մի քանի մետր հեռավորության վրա էր կանգնած շարքի մեջ, հանկարծակի ընկավ ։ Պաշտոնապես ասացին, թե ատ րճանակով ցուցարար էր կր ակել, իսկ ես կասեմ՝ հատուկ դիպուկ ահար էր, Տիգրանի վրա կր ակեցին, որ Քոչարյանը հաջորդ օրը արդարացնի բանակը քաղաք բերելը և պարետային ժամ հայտարարելը, որ զո հերը միայն քաղաքացիական չլինեն։
Տիգրանը պիտի ապրեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *