Նարեկ Մատինյանն իր էջում գրել է. Ճիշտն ասած այս թատերական շոուներից ես հոգնել եմ… Աննկարագրելի ց ավ եմ ապրում, քանի որ հասկանում եմ, որ այս բոլոր «շոուների» ու «քաղաքական խաղերի» մասնակիցները և
կազմակերպիչները իրենց «ճառերի մեջ» և «բո ցաշունչ ելույթների մեջ» հերոսների և կորցրած տարածքների մասին խոսելով անգամ չեն

պատկերացնում, թե ինչ արժեք ունի ամեն մի զո հված հերոս իր ընտանիքի ու մեր երկրի համար, և ինչ արժեք ունի նրանց ար յամբ սրբացած մեր հողի
ամեն մի նանոմետրը: Պատ երազմում պարտվելուց, հազարավոր հերոսներիը և Ղարաբաղի զգալի մասը կորցնելուց հետո անտանելի է նկատել, թե ինչպես է ամեն մի քաղաքական ուժ յուրովի գլուխ գովում իրենց հանրահավաքին առավել շատ մարդ

հավաքելու հարցում… Քանի որ «ժողովուրդ» բառը
չափից դուրս շատ եք անկապ առիթներով կիրառել, այն կորցրել է իր «արժեքը», այնպես, որ այն կփոխարինեմ Ազգ բառով: Կներեք, բայց պետք է հիասթափեցնեմ Ձեզ… Այսօր «Հայ Ազգը» ոչ Հանրապետության հրապարակում էր, ոչ էլ Բաղրամյանում… Հայ Ազգը նստած մտածում է, թե ոնց մարսի ձեր երկու «թիմերի» կերածը ու մեր գլխին բերածը!

Добавить комментарий