Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ու շատ կարևոր օրենք է ստորագրել՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային հարթակում: Օրենքի համաձայն, Ռուսաստանի տարածքում մշտապես ապրող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող մարդիկ էլ հարկ չունեն հաստատելու, որ նրանք հրաժարվել են մյուս

հանրապետության քաղաքացիությունից: Անձանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում և ապրում են նրա Նախորդ հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչ դիմում ներկայացնելը ՌԴ-ում պարտադիր երեք տարի բնակվելու և եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը: Նույնը նաև կտարածվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների

օտարերկրացի կողակիցների վրա, որոնք ապրում են ՌԴ-ում ու ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը ՌԴ-ի քաղաքացիություն ունի և ապրում է ՌԴ-ում :
Փոփոխությունները կարող են ակտուալ լինել ՀՀ շատ քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ՌԴ-ի քաղաքացիություն, մինչդեռ չհրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից, ինչպես նախկինում նախատեսված էր օրենքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *