Խաչատուր Մագակյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ ու գրել. «Պար տված գեներալներին և մնացածին»։ Տեսանյութում նա ասում է հետևյալը. Ողջունում եմ պարոնայք գեներալներ, իմ ընկճված մար տական ընկերներ։ Բո ղոքում եք, դժ գոհում եք Փաշինյանից՝ Նա խանգարեց Ձեզ հաղթեք, այ որ վարչապետը չլիներ՝ դուք կհաղթեիք։ Դե դուք եք տենց մտածում, հա՞, դուք, սակայն ես տենց չեմ մտածում։ Ասեմ՝ ինչի։ Որովհետև ես երկար ժամանակ ծառայել եմ

բանակում, և ես հիշում եմ, չեն թողի խաբեմ զինվորները և սպաները, թե ոնց ա որոշվել զինվորների ծառայության վայրը։ Քաղաք թե դիրքային, նախարարություն թե ասենք չգիտեմ որտեղ։ Էն, որ դուք գալիս էիք զո րամասեր՝ «Պարոն կապիտան, զինվորներիդ մազերը էս ինչ ա՞ »։ Խոսքի երկու միլիմետր երկար ա, սակայն ձեր վարչությունում նստած սենց մը փարչոգ զինվոր էր, պլանշետը ձեռը։ Լավ, էդ հեչ, պարզ ա, թե ոնց էր

ինքը ըտեղ ընկնում։ Էդ մի կողմ։ Ո՞նց էին առողջ զինվորները գնում հոսպիտալ, իսկ հիվանդ զինվորները շարքում կանգնած էին լինում։ Ո՞նց էր ստացվում, որ զինվորներ կային, որ մինչև ծառայության վերջ արձակուրդ չէին տեսնում, զինվորներ կային, որ էնքան էին գնում՝ հոգնում էին, էլ չէին ուզում տուն գնային։ Պե՞տք ա ձեզ

հիշացնել, թե ոնց էր դա լինում։ Որ կյանքում երբեք ձեզ չզանգած մարդ մեկ էլ մի 30 տարի հետո՝ ախպերս, քո ցա վը տանեմ, բան, պայմանավորվում էիք, որ իրա տղեն պետք ա օտպուսկ գա, հետո հեռախոսը գցում էիր՝ արա էս խի զանգեց։ Հիշացնում եմ Ձեզ, ախր սաղիդ կյանքում եղել ա։ Սակայն էդ հո հենց նենց չէր լինում, հո մենք գիտենք, պարոնայք սպաներ,

պարոնայք գեներալներ։ Դժ գոհում եք՝ բանակը ընկ ճված է։ Ձեր Կադրային նշանակումներից հիշացնե՞մ։ Չեմ ասում դասակ, վաշտ, գումար տակի օղակ։ Երբ որ մի զո րամասում ծառայում էր ոսկե մեդալով ավարտած փոխգն դապետ, օրինակ 15 տարի, իսկ իրա գն դի հրամանատարը իրանից հինգ տարի ջահել տղա էր, և մեղմ ասած, առանձնապես չէր փայլում գիտելիքներով։ Ո՞նց էր ստացվում։ Պետք ա բացատրեմ՝ ո՞նց էր ստացվում, հա՞։
Շարունակությունը կարող եք դիտել ստորև՝ տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *