Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել ԼՂ-ի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատ երազմի արդյունքում ռազ մագե րի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին այս մասին Հռոմից հայտնեց լրագրող Թալալ Խրայիսը: Համապատասխան բանաձևը պատգամավորների

պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն: Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պար տավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազ մագեր իներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ակա նազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ակա նապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ու Եվրոպական

միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թվականի նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը: Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին,

որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը 2 երկրների հաշտեցման ու բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *