Գեղամ Օհանյանը իր էջում գրել է. Բաց նամակ Իլհամ Ալիևին: Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն ու ընդ դիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, այդ իսկ պատճառով կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս և համոզված եղեք, մեր երկրում տվյալ համոզմունքին են տասնյակ հազարավոր անձինք։ Վերջին երեսուն տարվա մեջ ձեր երկիրը երկրորդ

անգամ հրա հրեց լայնածավալ մեծ պա տերազմ։ Առաջին պա տերազմն ընթացավ 2 տարուց ավելի, դուք պարտվեցիք։ Երկրորդ պա տերազմը, որ կրկին տեղի ունեցավ ձեր նախաձեռնությամբ, ընթացավ ընդամենը 43 օր, դուք հաղթեցիք, եթե իրապես ձեզ հաղթած եք համարում։ Ենթադրում եմ, որ դուք հիանալի եք գիտակցում այս երկրորդ պա տերազմի ելքը, եթե այն, ինչպես առաջին պատերազմը, ընթանար 1 կամ 2 տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև դիվանագիտական հարթակում և պա տերազմն

արագ ավարտվեց։ Դուք պարտությունից հետո 30 տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր հանդեպ ատ ելությամբ և պետք է խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պետք է խոստովանեմ, որ մենք 30 տարի թերագնահատեցինք ձեզ և արդյունքում եղավ այն ինչ եղավ, ամեն բան բնական է։ Բայց եկել եմ ասեմ, որ ձեր մլրդ-ավոր դոլարների դեմ պա յքարում էր հայ կամավորը, ով պա տերազմի

առաջին իսկ ժամերին շտապեց մար տադաշտ։ Ձեր վա րձկանների ու պայմանագրային պատրաստված ստորաբաժանումների դեմ կանգնած էր 18 տարեկան հայ զինվորը՝ հայ տղամարդը։ Մի բան, որ երբևէ չես առնի ոսկով ու դրամով, դուք դա հիանալի գիտեք, քանի որ զրկված եք դրանից։ Եվ դա տեսակ կոչվածն է, էն տեսակը, որը ժառանգվում է սերնդեսերունդ ունենում է իր սեփական, ոչ թե գո ղացված մշակույթը, ունենում է իր 1000_ամյակների

դարբնոցում մշակված լեզուն, ունենում է իր բար ոյական համակարգը ու այդ ամենը պահելու բնական կարիքը։Պատկերացրեք, եթե այս ամենին գումարվեր միլիարդավոր դոլարներ ու զինտեխնիկա, ի՞նչ կլիներ այդժամամ։ Պատկերացրեք ու պատրաստվեք հաջորդ պա տերազմին, քանի որ մենք սա մարսել պարզապես չենք կարող ու դուք դա շատ լավ գիտեք։ Գո ղի սիրտը միշտ դող է լինում…Այսօր ձեր ճաղերի հետևում են մեր

հարյուրավոր երիտասարդներ, զինվորներ, որոնց դուք ցինիկաբար դիվե րսանտ եք կոչում։ Դուք նույնիսկ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել, քանի որ դուք ձեր էությամբ պար տված եք կյանքին։ Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կրկին Կոմիտաս հնչում ու վերադառնում Աստծո շունչը… Հարգանքներով, ձեր դարավոր թշ նամի հայ շարքային կամավոր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *