Գրում է անմահա ցած հերոս Լևոնի կինը: Իմ Լևոն, երբեք չէի մտածի, որ մեր կյանքի այս փուլում նման գրառում կանեմ։ Երկրային կյանքին հրա ժեշտ տվեցիր հանուն հայրենիքի, հանուն մեր ապահով, անվտ անգ կյանքի։ Ց ավս սահման չունի, սակայն անսահման է նաև հպարտությունս։ Լևո’ն, ինչքա՜ն հավատարիմ էիր քո արմատներին, ինչքա՜ն սեր կար, ուժ կար քո մեջ։ Իմ անմ ա՛հ հերոս, իմ անվ

ախ, ուժեղ, հայրենասեր, Մեծատառով, երանելի Տղամարդ, ես ինձ երջանիկ ու օրհնված կին եմ համարում, որ արժանացել եմ քո սիրուն,քո նվիրումին, քո հարգանքին։ Հպարտ եմ, որ կողակիցս դու ես եղել։ Երջանիկ եմ, ԲԱԽՏԱՎՈՐ եմ, որ հենց ինձ ես ընտրել քեզ կին։ Չգիտեմ, թե կյանքը էլ ինչ է պահել ինձ համար, բայց մի բան լավ գիտեմ, կյանքիս ամբողջ ընթացքում իմ հոգում,

իմ սրտում, ունենալու ես քո արժանի տեղը։ Հիշելու եմ միշտ և միայն ժպիտով։ Ցանկանում եմ լինել վերջին հարսնացուն, ով ֆիզիկապես կորցրել է իր սիրելիին։ Կորցրել եմ ֆիզիկապես, սակայն ոչ երբեք հոգեպես։ Աստված թող լույսի ու խաղաղության մեջ պահի հոգիդ։ Խոնարհումս շի րիմիդ հերոս Լևոն… Մեզ կներես…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *