Անի Քոչարն իր էջում գրել է. Անուն առ անուն. Իսրայել Գագիկի Ակինյան Ծնվել է 2001թ-ի օգոստոսի 4-ին Երևան քաղաքում։ Սովորել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, որից հետո տեղափոխվել և ավարտել է թիվ 49
միջնակարգ դպրոցը։ Վեց տարեկանից դպրոցի հետ մեկտեղ հաճախել է կարատեի խմբակ։ Կարատե մարզաձևի մեջ հասել է հաջողությունների,

արժանացել բազում մեդալների, սերտիֆիկատների և պատվոգրերի։ Տասնչորս տարեկան հասակում ստացել է «սև գոտի» աստիճան և աշխատել որպես մարզչի օգնական Docando կենտրոնական մարզադպրոցում։ 2018 թ-ի ընդունվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ։ 2020 թ.-ի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։

Ծառայությունը անցկացրել է Որոտանում (Կուբաթլու) տեղակայված զորամասում, որպես դի պուկահար։ Ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց
պատ երազմը։ Հոկտեմբերի 2_ին ստանում է վի րավորում (արմունկի բե կորային վնա սվածք) և առանց ուշադրություն դարձնելու իր վիր ավոր ձեռքին, օգնում է մար տի դաշտից դուրս բերել շատ

վի րավոր զինվոր տղաների։ Չորս օր հոսպիտալում մնալուց հետո, դեռ չբուժ ված, ետ է գնում մար տի դաշտ, ասելով, որ չի կարող միայնակ թողնել ընկերներին։ Միանում է ընկերներին և հոկտեմբերի 15_ին անմա հանում։ Սակայն բոթը ընտանիքը ստացել է միայն 2021 թ-ի հունվարի 22-ին. մինչ այդ հուսով և աղոթքով սպասել են նրա վերադարձին։ Հա վերժ հի շատակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *