Հայաստանի Ազգային ժողովը պետք է տեսակետ և կարծիք արտահայտի, դա տապար տի 1921 թ-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ «Մեր խորհրդարանը պետք է դա տապա րտի, որ իրավունք չունեին այլ երկրները թեկուզև իրենց կողմից անկախ ճանաչված Սոցիալիստական Հայաստանի տարածքները սրան-նրան տալու ու

որոշելու Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա սահ մանը։ Մեր խորհրդարանը պետք է հստակ այդ դիրքորոշումն արտահայտի»,- նշեց նա։ Ըստ Պապյանի՝ հնարավորինս պետք է քարոզչություն արվի այդ փաստաթղթերի անօր ինականության վերաբերյալ։ «Մենք պետք է արդեն իսկ այդ պայմանագրի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտած լինեինք։ Այն է՝ արդյոք դա մեզ համար ընդունելի է, ընդունելի չէ։ 1_ինը մեր

դիրքորոշումը պետք է հստակեցնեինք։ 2_րդ, պետք է դիմած լինեինք միջազգային դա տարան՝ հայ ցելով խորհրդա տվական կարծիք այդ փաստաթղթի կարգավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ որքանո՞վ է այդ փաստաթուղթն ուժի մեջ, որքանով ուժի մեջ չէ։ 3_րդ, կարծում եմ, մենք պետք է դիմեինք ՌԴ-ին՝ պահանջելով, որ Ռուսաստանը ու որպես Մոսկվայի պայմանագրի մաս, ու Կարսի պայմանագրի մաս, իր դիրքրոշումը հստակեցներ դրա վերաբերյալ։

Որպես պետություն՝ նշվածս քայլերը պետք է անենք»,- նշեց Պապյանը։ Ըստ նրա՝ այդ փաստաթղթերը կնքման պահից եղել են անօր ինական, որովհետև կնքող կողմերից որևէ 1-ը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյուկտ։ «Պարզապես իշխանությունը զա վթած կամ զա վթել ձգտող 2 քաղաքական ուժ են եղել՝ Մոսկվայի պայմանագրի մասով՝ բոլ շևիկները և քե մալականները, իսկ Կարսի պայմանագրի մասով՝ էլի

քեմ ալականները, մյուս կողմից էլ չճանաչված տարածքներ, որոնք օկու պացված են եղել այդ պահին Կարմիր բանակի կողմից»,- ասաց նա։
Արա Պապյանը նաև հավելեց, որ մարտի տասնվեցին կայանալիք հանրահավաքում փորձելու են ավելի հնչեղություն տալ այս հարցերին։ «Մենք տեսնում ենք, որ 2020 թ-ի նոյեմբերի իննի փաստաթուղթը նույն բնույթի է, երբ Ռուսաստանը

Թուրքիայի հետ պայմանավորվում է ու մեր տարածքների մի մասը՝ կոնկրետ Մեղրու միջանցքը դնում է Բաքվի տնօրինության տակ։ ՈՒ որ դա իրականանա, իր ФСБ-ի կողմից վերահսկում է։ Ըստ էության՝ դա ձևականորեն է մնում Հայաստանի կազմում, գործնական առումով դա դառնում է ադրբեջանա-ռուսական տարածք։ Խա խտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պատմությունը կրկնվում է մեզ համար, պետք է քայլեր անել, որ տ խուր հետևանքներ չլինեն»,- ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *