Արամ Գեվորգյանն իր էջում գրել է. Արսենն Արցախից էր, Ստեփանակերտում էր ծնվել։ Դպրոցից հետո Բժշկական համալսարան էր ընդունվել, կես կիսամյակ սովորել, ապա զո րակոչվել բանակ։ Որպես բուժակ էր ծառայում։ Պատ երազմի 1-ին օրվանից, լինելով 1,5 ամսվա զի նծառայող, Արսենը մասնակցեց ակտիվ մար տական գործողություններին սկզբում Կարախանբեյլիում,

ապա Ֆիզուլիում ու Մարտունի 2-ում։ Ցերեկները վիր ակապում էր վիր ավորներին, գիշերները՝ բոլորի հետ հավասար հերթապահում։ Նոյեմբերի իննին Արսենենց գում արտակը հայտնվում է թշ նամու ավիահ արվածների թիր ախում։ 1-ին արձակած հրթ իռից փլ վում է խրամատային խուցը, որտեղ գտնվում էին գում արտակի հրամանատարը ու սպաները։ Արսենը շտապում է օգնության, սակայն մի քանի վայրկյան անց 2_րդ հրթ իռն է ընկնում նույն վայրում… Այդ օրը Մարտունի 2-ի դիրքերը

պահող գում արտակը տվեց տասնվեց զ ոհ, նրանց մեջ էր նաև Արսենը… 1,5 ամսվա ծառայող էս տղեն քառասունչորս օրում անցավ ողջ դժ ոխքի միջով և զո հվեց հրադ ադարից ընդամենը մեկ ժամ առաջ… Ամեն անգամ, երբ ձեզ մոտ կխոսեն Արցախից փախչող արցախցիների մասին, պատմեք նրանց Արսենի պատմությունը։ Պատմեք, թե ինչպես

համեստ, սակայն խիզախ սրտով արցախցի էս տղեն քառասունչորս օրում արեց անհնարինը՝ անդադար վիր ակապելով և առաջին բուժօգնություն ցույց տալով վի րավոր զինվորներին, և զո հվեց՝ նույն ընկերների օգնության շտապելիս։
Արսենն ընդամենը 19 տարեկան էր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *