Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ինձ հաճախ հարցնում են՝ կարելի է արդյո՞ք արցախյան հիմնախնդիրը լուծված համարել: Իհարկե, ո՛չ: Եվ ընդհանրապես, պետք է արդյո՞ք Արցախը դի տարկել հայկական հարցից անջատ: Չէ՞ որ արդեն վաղուց ու ոչ միայն Հայաստանում, 2 մոտեցում կա. ինչ-որ մեկը արցախյան հակամար տությունը հայկական հարցից

անջատ թեմա է համարում, ինչ-որ մեկն էլ ղարաբաղյան հակամար տությունը համարում է դրա տարրերից մեկը։ Բայց վերջին ամիսներին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները զգալիորեն ամրապ նդեցին նրանց փաստարկները, որոնց համար արցախյան հարցը Հայոց հարցի բաղկացուցիչ մասերից մեկն է: Իհարկե, Հայկական հարցն առավել ընդգրկուն, համապարփակ ու բաղադրյալ է: Իսկ այսօր այն առավել ևս արդիականացվում է նոր Օսմանյան կայսրության հայեցակարգի ֆոնին, որի մասին

երազում է ներկայիս Թուրքիան: 100 տարում առաջին անգամ Թուրքիան կրկին ոտք է դրել Կովկաս ու չի խոր շում բացեիբաց ցույց տալ իր նկրտումները, ինչպես անում է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Դուր է գալիս արդյո՞ք այդ ամենը Ռուսաստանին, որն, ավանդաբար, Կովկասը համարում է իր շահերի գոտի: Իհարկե, ո՛չ: Իսկ մեր փոքրիկ Հայաստանը կրկին հայտնվել է այդ 2 երկրների խաչմերուկում, կամ եթե ցանկանում եք, «կայսրությունների

առճակատման խաչմերուկում»: Իսկ հայկական հարցը, որը երբեք մոռացության չի մատնվել, այսօր կրկին նոր իմաստ ու արդիականություն է ձեռք բերել: Կարմիր գիծն այժմ հետևյալն է. կդառնանք արդյո՞ք մենք այն Հայաստանը, որի մասին երազում էին մեր նախնիները, թե՞ կվերածվենք թուրքական վի լայեթի: Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը: Այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վի լայեթի վերածելն է:

Հենց այդ պատճառով նրան այդքան ոգևորությամբ պաշտպանում է «նորօսմանյան գաղափարախոսության հայր» Էրդողանը ու նրա կովկասյան փոխարքա Ալիևը: Այսօր այդ եռյակը, որոնց անուններն արդեն գրված են 1 շարքում՝ Էրդողան, Փաշինյան, Ալիև, ցանկանում է Հայաստանի ճակատագիրը որոշել թուրքական մոտեցմամբ: Բայց մենք ևս այսօր կերտում ենք մեր

ճակատագիրը: Մեզանից յուրաքանչյուրը, բոլորս միասին, այսօր մենք պատմություն ենք կերտում: Եվ հենց մեզանից ու ոչ թե Նիկոլից, ոչ թե Թուրքիայից կամ մեկ ուրիշից է կախված՝ կապրենք մենք հետագայում Հայաստան պետությունում, թե կանցնենք պատմության գիրկը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *