Արթուր Վարդանյանը գրել է. Պատասխան Իլհամ Ալիևին. Այսօր առավոտյան կարդացի ձեր այն հայտարարությունը, որում ըստ էության ասում եք, որ ունեք եռակողմ համաձայնություն և որ Հայաստանը չի կարող խոչնդոտել Զանգեզուրի մասով ձեր ամբից իաներին, կապել Թուրքիան Ադրբեջանին ու դուք կպարտադրեք մեզ ու կս տիպեք։ Նախ ասեմ, որ կարևոր չէ թե ի՞նչ պայմանավորվածություններ ունեք ու ում հետ։ Դա

շատ շուտով կփոխվի, քանզի աշխարաքաղաքական մեծ իրադարձություններ են տեղի ունենում ու ունենալու, իսկ դրանք չեն բխում ադրբեջանի շահերից։ Նաև ասեմ, որ տարածաշրջանում ու ժային բալանսը խա խտված է ու այդ բալանսի խա խտումը միայն կարելի է վերականգնել Ադրբեջանի ու Թուրքիայի ռա զմաքաղաքական նկրտումները կանխելով, իսկ արդարությունը պետք է վերականգնվի։ Հայոց ցեղասպ անությունը պետք է ճանաչվի, իսկ դարավոր ոտն ձգությունները ընդեմ

Հայ Ազգի պետք է դադարեն հավերժ։ Դա դուք դեռևս լավ չեք գիտակցում, սակայն ձեր մեծ եղբայրը արդեն անհանգիստ է հասկանալի պատճառներով, քանի որ ոչինչ այլևս ձեր օգտին չէ։ Զանգեզուրը ձեր բանը չէ և հավանականությունը, որ դուք կմտնեք Զանգեզուր 0.0% տոկոս է։ Իդեպ ասեմ, որ Ղարաբաղի խնդիրը դեռ կա ու որը այն ձեզ համար դառնալու է տրոյական ձի (դրանում կասկած չունենաք), իսկ բոլորս գիտենք թե ինչ

եղավ Տրոայի հետ։ Ես հասկանում եմ ձեզ, որ դուք չունենալով դարերի պատմություն ու լինելով սովետական միության կողմից ստեղծված պետություն, փորձում եք ինքներդ ձեզ համոզել, որ դուք կերտում եք պատմություն, սակայն հիշեք, որ ձեր ողջ պատմությունը մեր Հայոց պատմության գեթ 1 էջն է։ Տեսեք, դուք դեռ չեք հաղթել մի պա տերազամում, որը սկսել եք ձեր իսկ նախաձեռնությամբ, (իդեպ ահաբե կիչների օգնությանբ, չհաշված այլ երկրների ուղղակի կամ

անուղղակի աջակցությամբ), սակայն արդեն մտածում եք, որ հավերժ հաղթանակ եք տարել Հայ Ազգի դեմ ու կո տրել եք մեր ողնաշարը։ Դա այդքան էլ այդպես չէ, հավատացեք ու դուք դրանում շուտով կհամոզվեք։ Մենք արդեն գիտենք ձեր առավելությունները ու մեր թերությունները, իսկ դա մեզ դարձնում է արժանի թշն ամի ու անհաղթահարելի։ Մենք պա յքարում են մեր Հայրենիքի, մեր հողի ջրի համար, մեր երեխաների

համար, հանուն արդարության, իսկ դո՛ւք հանուն փառամո լության ու գոյմարկ։ Դուք հաղթեցիք Արցախյան ճակատամա րտում, որովհետև մեր ներքին քաղաքական դաշտը թույլ է ու պառա կտված, իսկ դիվանագիտությունը թերացել է իր գործում։ Այժմ դուք գործ ունեք ամբողջ Հայ Ազգի հետ, իսկ Հայը Ազգը չի սխալվի ու պատրաստ է վերջնական պատ երազմի։ Զգույշ եղեք այնպիսի

բառերում, ինչպիսիք են «պար տադրել» կամ «ստի պել», որովհետև դուք արդեն գործ ունեք ոչ թե Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի կամ այլ իշխանությունների հետ, ովքեր պատրաստ են խաղաղություն ու հայրենիք վա ճառել, այլ ԱԶԱՏ ՀԱՅԵՐԻ հետ, իսկ մենք ի տարբերություն նրանց ՈՉ ՄԻ ԹԻԶԱԿԱՆ ԵՆՔ ԵՎ ԱՅՈ ՏՂԱ ԵՆՔ ԵՎ ԿՊԱՀԵՆՔ, Մե՛նք բացի Աստծուց այլ տեր չունենք։ Իրականում ես պատերացնում եմ, որ դո՛ւք լինելով լիարժեք ու միակ իշխանություն ձեր պետության մեջ,

որտեղ բոլորը ապրում ու մե ռնում են հանուն ձեզ ու
ձեր ընտանեկան իշխանության, դուք սովոր եք անել հայտարարություններ, որոնք մնում են անպ ատիժ ու պարտադիր ընդունվում են բոլորի կողմից, սակայն հիմա դուք գործ ունեք Հայաստանի Ազատ Քաղաքացիների հետ, ում մեջքին կանգնած է մի ամբողջ Հզոր Հայկական ՍՓՅՈՒՌՔ : Ասեմ ձեզ, որ անկախ մեր ներքին քաղաքական ճգ նաժամից, որը համոզված եմ շուտով ՀՀ-ի ու Հայ Ազգի շահերից

բխող դրական հանգուցալուծում կունենա, Մե՛նք Մեկ Ազգ ենք ու չենք պատրաստվում համակերպվել անարդարություններին։ Չենք պատրաստվում կորցնել մեր Հայրենիքը ու Պետականությունը, իսկ եթե ընտրության առաջ ենք կանգնելու, որտեղ ըստ ձեզ կամ դո՛ւք կամ Մե՛նք օրակարգ եք պար տադրում Մեզ, ուրեմն Աստված առաջ, որևհետև ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ԵՎ ԿԼԻՆԵՆՔ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *