Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից տեղադրել Պաշտ պանության նախարարության հայտարարությունը. Գրառման մեջ ասվում է հետևյալը. «Մի թու նավորեք Տավուշում կյանքը։ Ռուս զինվորականների ներկայությունը ոչ մի

կապ չի ունեցել սահմանազատման հետ։ Դեմարկացիան ու դելիմիտացիան անում են միջկառավարական հանձնաժողովով։ Նման հանձնաժողով ՀՀ-ի ու Ադրբեջանի մեջ ստեղծված չէ, իսկ ռուսական ռազ մաբազան ու իր կոնտինգենտը այդպիսի լիազորություններ չունի։ Ուստի, այն

Տավուշում գտնվել է ուրիշ առաքելությամբ, որի մասին Պաշտ պանության նախարարությունը հայտարարել էր շաբաթ առաջ»։ Պաշտ պանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սոցիալական ցանցերով ու տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրը, թե Տավուշի մարզի մի քանի

գյուղերի տարածքում «արդեն 2 օր է շուրջ 500 ռուս խաղաղապահներ ու ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը: Կրկին անգամ կոչ ենք ձեռնպահ մնալ ոչ ստույգ, առավել ևս կեղծ տեղեկատվություն։»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *