Արմինա Դովլաթբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ցանկանում եմ բոլոր կո րած ու զո հված զինվորներին գտնեն իրենց ծնողները ոնց որ ինձ գտաք։ Ստեփանյան Ալեն Արտուշի։ Ալենը Ծնվել է 2001 թ-ի փետրվարի 18-ին: Ծառայել է ՝Հադրութում, եղել է սերժանտ N առաջ նագծի դի րքի ավագ: Արցախյան 2_րդ պատ երազմի օրերին մասնակցել է թ եժ մար տերին և հետ են վերադարձրել հայկական կողմից որոշակի դիրքեր:

Ընկել են շրջափ ակման մեջ, դուրս գալով օգնել է իր վի րավոր զի նակից ընկերներին, ու զո հված ընկերոջն է դի րքերից իջեցրել։ Պատմում է Ալենի քույրը՝ Գայանե Ստեփանյանը. Սեպտեմբերի
30-ին երազիս մեջ տեսա Սուրբ Հովհաննես մատուռը, զինվորական մեքենա մոտեցավ, մեքենայի մեջ զո հված զինվորներն էին: Բարձրացա սկսեցի եղբորս ման գալ, ու այդ պահին չգիտեմ ով ձեռքը դրեց ուսիս… շրջվեցի Ալենս էր… վի րավոր

սրտով ոշջ կուրծքը պատված էր ար յունով, հպարտ ու խրոխտ կեցվածքով ասեց՝ Ես լավ եմ… Դա այն օրն էր երբ վերջին անգամ էինք խոսել Ալենիս հետ։ Հոկտեմբերի 2_ին գնացինք Սուրբ Հովհաննես մատուռը, գնացել էինք հանուն խաղաղության, աղոթեցինք, որ Աստված պահապան լինի մեր բոլոր տղաներին: Հենց այդ նույն օրը զրահ աբաճկոնի բացակայության արդյունքում Ալենս սրտից վի րավորվեց ու հոս պիտալի ճանապարհին շտա պօգնության մեքենայի մեջ անմա հացավ…

Հոկտեմբերի 3-ին Ալենիս անունը կարդացինք զո հվածների ցուցակի մեջ: Այդ պահին չհասկացանք թե ինչ տեղի ունեցավ: Հոկտեմբերի 6-ին մեզ ասեցին շտա պօգնության մեքենայով տեղափոխում են Հայաստանի տարածք։ Այդ նույն օրը կրկին երազ տեսա: Պայծառ, լուսավոր երկինք էր Ալենիս ձայնը լսեցի ասեց՝ 《 ՄԱՄ ԵՍ ԼԱՎ ԵՄ, ՇԱՏ ԼԱՎ, ՊԱՐԶԱՊԵՍ Էստեղ ԿԱՊ ՉԿԱ, ՈՐ ԶԱՆԳԵՄ: Արթնացա այնքան էի հավատում, որ եղբայրս ողջ

է: Այդժամ երազիս իմաստը չհասկացա: 14 օր փնտրել ենք, ոչ մի րոպե հույսներս չկորցնելով, որ եղբայրս ողջ է։ Հոկտեմբերի 15_ին որոշեցի այդ մատուռ գնալ, նույն մատուռը ուր եղբորս վի րավոր սրտով էի տեսել: Գնացի ծնկաչոք խնդրեցի, որ գտնեինք եղբորս, ու հենց այդ օրը իրիկունը պապաս գտավ եղբորս բայց… զո հված: Ալենս

անմա հացավ իր հետ տանելով մեր բոլորի հավատը, հույսը։ Հու ղարկավորության օրը երազ տեսա Ալենիս ձայնը լսեցի ասեց ՝ ցանկանում եմ բոլոր կո րած ու զո հված զինվորներին գտնեն իրենց ծնողները, ինչպես որ ինձ գտաք…ԻՄ ԹԱՆԿ ԱԼԵՆ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *