Ազգային անվտ անգային հարցերը ստորադասելով՝ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ, սեփական գոյությունը հիշեցնելու համար, պարբերաբար տարատեսակ ս ուտ և հորինվածք են մատուցում հանրությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս էլ որերորդ անգամ

իր անպատասխանատու հայտարարություններով ուղղակիորեն վնա ս է հասցնում մեր երկրին։
Շատ անգամ Սյունիքի հարցը շահարկելուց հետո, այսօր էլ աշխարհագրական սահմանները ընդլայնելով՝ հասել է Տավուշ, և մտքի «ազատ» թռիչքով Ազատամուտի ճակատագիրն է վիճարկում։ Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազ ուրկ պնդումներով

փորձեք ապակայունացնել երկիրը։ Իմացե՛ք՝ թույլ չենք տալու։ Ի դեպ, պարոն Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում, որ նմանօրինակ կեղ ծիքը փաթեթավորում ու որպես իրականություն ներկայացնում եք մեր ժողովրդին»,- գրել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *