Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը օրերս անդրադարձել է Թուրքիայի կողմից Իտալիայի հետ համատեղ արտադրվող (Atak) ռա զմական ուղղաթիռների՝ Պակիստանին կատարվելիք վաճառքը ԱՄՆ-ի կողմից արգե լափակելու մասին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Քալընը նշել է, որ ավելի վաղ Պակիստանի հետ երեսուն ուղղաթիռի

վաճառքը հնարավոր չի եղել, ԱՄՆ-ի ստեղծած խոչ ընդոտների պատճառով՝ միաժամանակ նշելով, որ դրանից Վաշինգտոնը նույնպես տու ժելու է, քանզի Պակիստանի հայտարարծ մրցույթում այս անգամ կարող է հա ղթել Չինաստանը: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել ռուս ռա զմական փորձագետ Նիկոլայ Կոստիկին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի քայլը լուրջ վն աս կհասցնի Թուրքիայի իմիջին,

բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է հնարավորություն լինել Անկարայի համար:
Կոստիկինը թուրքերին խորհուրդ է տվել այլևս չվս տահել ամերիկյան կողմին ու լրջորեն աշխատել ուղղաթիռի սեփական շարժիչն արտադրելու ուղղությամբ: Ռուս փորձագետը, հետևելով վերջին շրջանում Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ռուսական քաղաքականությանը, Անկարային խորհուրդ է տվել դաշինքում իր ինքնուրույն խաղացող լինելը ցույց

տալու նպատակով «ռա զմական ոլորտում շարունակել բալանսավորված քայլերն ու ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից բացի այլ զին ատեսակներ ևս ձեռք բերել»: «Չի կարելի վստահել ամերիկացիներին, որոնք ցանկանում են տեսնել ոչ թե հզ որ, այլ վերահսկելի Թուրքիա»,- եզրափակել է Կոստիկինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *