Մարտի հինգին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում ու հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով աղմ կահարույց գեղաթերթիկ է մա րվել: Այդ նամականիշի վրա պատկերված է Հռոմի

պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը: Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան նահանգները, որոնց մեծ մասը պատմական Հայաստանի տարածքներն են: Նամականիշի վրա պատկերված են Հաթայ, Շանլըուրֆա, Մարդին, Հաքքարի, Քահրամանմարաշ, Սիվաս (Սեբաստիա), Մալաթիա, Դիարբեքիր,Վան, Մուշ, Էրզրում, Կարս, Էրզինջան (Երզնկա), Աղրը ու այլ նահանգները: Նշենք, որ այս քարտեզը հիս

տերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քն նարկման առարկա դարձել սոցցանցերում։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում ահաբ եկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» քարոզչությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ միջա դեպը բնութագրել են իբրև uա դրանք: Թեմային

արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ այդ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում ու տարածվում են տարբեր շրջանակների կողմից: «Տեսանք խն դրո առարկա քարտեզը: Այդ ամենը u ուտ է և կե ղծ: Նախկինում այդպիսի քարտեզ

Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև Հայաստանը: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշ նամանք հարուցող ինչ-որ բաներ կան»: Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 1-ին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր:

Добавить комментарий