Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր ու ռա զմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Նա ընդգծել է, որ Անկարան ու Մոսկվան սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: «Թուրքերի հետ շարունակվում է ակտիվ փոխազդ եցությունը Ադրբեջանում մոնի տորինգի կենտրոնի շրջանակներում, որը հսկում է

հրա դադարի պահպանումը Արցախում ու եռակողմ փաստաթղթով ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայում», – ասել է Պեսկովը։ Տարա ձայնությունների շարքում Կրեմլի խոսնակը նշել է, որ չեն ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, միաժամանակ հավելել,- «Մենք

շարունակում ենք համբերատար բացատրել մեր տեսակետը ու վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ Ռուսաստանի դի րքորոշումը ճիշտ ու իրավացի է»։ «Չնայած բա րդ պահերին, որոնք եղել են Սիրիայում, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներին մշտապես հաջողվել է փոխզի ջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների՝ նույնիսկ դժ վարին իրավիճակներում փոխզի ջումներ փնտրելու քաղաքական կամքը», – ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ
Էրդողանը հայտարարում է, որ Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *