Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Զին վորական ծառայության ու զին ծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ-ի փետրվարի քսանհինգին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ Զի նված ՈՒժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ

Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազա տելու մասին՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թվականի փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թվականի փետրվարի 28-ին գրություն է

ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զի նվորական ծառայության ու զին ծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը ու չի դիմել

Սահմանադրական դա տարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զին վորական ծառայության ու զին ծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի վեցերորդ մասը ու նույն օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասը` 2021թվականի մարտի տասից Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ: Նախագահականն արդեն ստացել է վարչապետի առաջարկությունը, սակայն հրամանագիրը դեռևս ստորագրված չէ։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր ազ ատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նարեկ Կիրակոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *