Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» ու «Քրիստոնյա Սոցիալիստական Միության» ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խս տացնել պայ քարը իսլամիստների դեմ։ Այս մասին հաղորդում է

«Էրմենիհաբեր»-ը: Այդ նպատակով փաստաթղթում ներկայացվել են մի շարք պահա նջներ, որոնց թվում կան երկրում առկա մզկիթների հաշվառումը, արտասահմանյան ֆինանսավորումների վերահս կողությունը, իսլամիստական հոսանքների դեմ պայ քարում ավելի շատ հետախ ուզական ուժերի ներգրավումը և այլն։ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսլամիստական խմբերին իրենք հետևում են թե

նահանգային հետախ ուզական ուժերի և թե անվտ անգության ուժերի մակարդակով։ Գերմանիայի օրենքները հնարավորություն են տալիս իսլամիստական խմբերի դեմ արդյունավետ պայքար կազմակերպել։ Նախարարությունն ընդգծել է նաև, որ Գերմանիան ուշադիր հետևում է Ֆրանսիայում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին ու համագործակցում է թե Ֆրանսիայի, թե մյուս եվրոպական երկրների հետ։ ՆԳՆ հայտարարության մեջ հղում է արվել նաև 2020թվականի նոյեմբերի տասներեքին ԵՄ

ներքին գործերի նախարարների հրապարակած համատեղ հայտարարությանը։ ՆԳ նախարարներն այդ հայտարարությամբ կոչ էին արել տարբեր կրոնների ներկայացուցիչներին լինել հանդուրժող ու հարգալից միմյանց նկատմամբ՝ հավաստիացնելով, որ ԵՄ-ն երաշխավորում է ընդունող երկրի օրենքների պահպանմամբ խաղաղ կրոնական ազատությունը, սակայն հակառակ մտադրությամբ աչքի ընկնող ծայր ահեղականների դեմ կպայ քարի

իրավական պետության ամենախի ստ մեթոդներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի տասնյոթին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն 1-ին ընթերցմամբ ու ձայների 347 կողմ, 151 դեմ հարաբերությամբ ընդունեց «Անջատ ողականության դեմ պայ քարի մասին» օրինագիծը: Հաջորդ փուլը Սենատն է, որտեղ լսումներ տեղի կունենան մարտի վերջին:

Добавить комментарий