Irakanum.am-ը գրում է.Աշոտ Փաշինյանն աշխատանքի կանցնի։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աշոտը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների

ցանցում՝ սպասարկման բաժնում։ Սա արվում է նրա համար, որ Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց որդին հավասար է բոլորին, պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ ու քայլել է ու ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի

չինո վնիկների, ծառայել է բանակում։ Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, բայց կայքում նշված հեռախոսահամարը և թեժ գիծ կատարված մեր զանգերը մնացին անպատասխան։ Նշենք, որ Աշոտ Փաշինյանը, ով նախորդ տարի ամռանն էր բանակից զորացրվել,վերջին ժամանակահատվածում հայտնվեց հասարակական ուշադրության կենտրոնում իր հագուկապի պատճառով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *